487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին
19:21
02 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է շնորհել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաաբթ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է, որ ակադեմիկոս Գաբրիելյանը երկար տարիներ աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` որպես դասախոս, ապա ռեկտոր` հոգու ողջ նվիրումով մեծ ներդրում ունենալով բժիշկների նոր սերնդի պատրաստության շնորհակալ առաքելության մեջ:

«Ձեր գործունեությունը արդյունաշատ եղավ նաև Հայաստանի Առողջապահության նախարարի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի քարտուղարի պաշտոններում, ուր տասնամյակների նախանձախնդիր ծառայությամբ դրսևորեցիք Ձեր սերը առ Հայրենիքն ու ժողովուրդը և անկեղծ նվիրումը` հանդեպ առողջապահությունն ու գիտությունը»,-նշվում է Հայրապետի կոնդակում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ակադեմիկոս Գաբրիելյանն այսօր էլ նույն արգասավորությամբ շարունակում է իր գործունեությունը` որպես Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն` բարի ավանդ բերելով մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացմանը:

«Ինչպես Հայրենիքում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս Դուք ճանաչված եք նաև Ձեր գիտական հարուստ վաստակով: Անհոգնաբեկ ու նվիրյալ աշխատանքով արձանագրած Ձեր հաջողությունները ճանաչում են բերում մեր երկրին ու ժողովրդին»,- ընդգծվում է Կաթողիկոսի ուղերձում։:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քաջածանոթ է նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ գիտնականի անկեղծ սիրուն ու նվիրումին։

Իր հերթին, ակադեմիկոս Գաբրիելյանը խորին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` նման բարձր պատվի արժանացնելու համար և ընդգծել, որ սա իր ստացած պարգևներից մեծագույնն է։ «Դա պարտավորեցնում է ինձ այսուհետ առավել մեծ ջանքեր գործադրել ի սպասավորություն Եկեղեցու, Հայրենիքի և ժողովրդի»,- ասաց Գաբրիելյանը:

Հանդիսությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ «Շարական» հնագույն երաժշտության համույթը` ղեկավարությամբ Դանիել Երաժշտի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։