477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում միայն յուրաքանչյուր հինգերորդ երեխան է այցելում նախադպրոցական հաստատություններ. UNICEF
18:52
02 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում միայն յուրաքանչյուր հինգերորդ երեխան է այցելում նախադպրոցական հաստատություններ, հայտարարեց Հայաստանում UNIСEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը։

«Հայաստանում երեխաների շատ քիչ տոկոսն է այցելում մանկապարտեզներ, մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում նախադպրոցական հաստատություններ հաճախում էր երեխաների 50 տոկոսը, ապա այժմ ընդամենը 20 տոկոսը»,- ասաց Յեթը երկուշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ, նա նշեց, որ նման ցուցանիշը բավական լուրջ անկում է, այդ թվում՝ ԱՊՀ մյուս երկրների համեմատ։

Նրա խոսքով, դրա պատճառը կարող է լինել նաև Հայաստանում մանկապարտեզների ներկայիս վիճակը, մասնավորապես՝ ֆինանսավորման պակասը։

«Հայտնի է, որ հաճախ տեղական տարածքային մարմինները, որոնց վրա դրված է այդ հաստատությունների ապահովման և սպասարկման պարտավորությունը, չունեն բավարար ֆինանսական հնարավորություններ, ինչի պատճառով էլ շատ մանկապարտեզներ փակվում են»,- ասաց Յեթը։

Նա նաև նշեց, որ խնդիրը նաև մանկապարտեզների ողջ ենթակառուցվածը բարելավելու անհրաժեշտության մեջ է, քանի որ «ոչ բոլոր ծնողները երեխաներին կտանեն այնպիսի հաստատություններ, որոնք նույնիսկ չեն ջեռուցվում»։

«Այս առումով շատ կարևոր են այն մոդելները, որոնք մենք պատրաստվում ենք ներդնել Հայաստանի նախադպրոցական համակարգում և դրանց ֆինանսավորումը, որի համար մենք նախատեսում ենք շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նախադպրոցական հաստատությունների բարելավման և զարգացման ծրագրով»,- ասաց Յեթը։

Միաժամանակ, նա նշեց, որ մանկապարտեզներ հաճախելը շատ կարևոր է երեխաների զարգացման տեսակետից։

«Բոլոր միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական հաստատություններ այցելած երեխաներն ավելի լավ են սովորում և ավելի հեշտ են շփվում իրենց հասակակիցների հետ, ինչով էլ լուծվում է երեխաների սոցիալականացման կարևոր հարցը»,- ասաց Յեթը։

UNIСEF-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) Հայաստանում գործում է 1994 թվականից՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կենսապայմանները բարելավելու, ինչպես նաև հոգևոր զարգացման համար պայմաններ ապահովելու նպատակով։ Իր առաքելությունն իրականացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ողջ աշխարհի ավելի քան 200 հայտնի արվեստի գործիչների հետ։

Հայաստանում գործում են նախադպրոցական կրթության շուրջ 600 համայնքային և գերատեսչական հաստատություններ, որոնց մոտ կեսը մանկապարտեզներ են։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: