483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
UNIСEF-ը շարունակելու է համագործակցությունը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանի հետ
17:28
02 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNIСEF) շարունակելու է համագործակցությունը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանի հետ, որը հանդիսանում է UNIСEF-ի բարի կամքի դեսպան, ասաց Հայաստանում UNIСEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը։

«Ալլա Լևոնյանը մնում է որպես UNIСEF-ի բարի կամքի դեսպան։ Մենք մտադիր չենք քննարկել մեկ այլ թեկնածություն, քանի որ նրա գործունեությունը մեզ լիովին բավարարում  է, և նրա հետ պայմանագիրը մեկ տարով երկարացվել է»,- ասաց Յեթը երկուշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, UNIСEF-ն ուրախ է համագործակցել երգչուհու հետ, քանի որ նա  մայր է և շատ լավ է հասկանում սոցիալական խնդիրները։

Նա նաև նշեց, որ հիմնադրամը նախատեսում է ակցիա կազմակերպել՝ սակավարյունության (անեմիայի) խնդրի հետ կապված և հույս ունի, որ Ալլա Լևոնյանն ակտիվ մասնակցություն կունենա այդ ակցիայում։

Իր հերթին, երգչուհին  հույս հայտնեց, որ իր UNIСEF-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում գտնվելու երկրորդ ժամկետը կնշանավորվի ավելի բուռն գործունեությամբ։

Նա նշեց, որ մինչ նրան այդ կոչմանն արժանացնելը, հաճախ է եղել մանկատներում և ելույթ ունեցել բարեգործական համերգներին։

UNIСEF-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) Հայաստանում գործում է 1994 թվականից՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կենսապայմանները բարելավելու, ինչպես նաև հոգևոր զարգացման համար պայմաններ ապահովելու նպատակով։ Իր առաքելությունն իրականացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ողջ աշխարհի ավելի քան 200 հայտնի արվեստի գործիչների հետ։

Ժողովրդական և էստրադային երգերի կատարող Ալլա Լևոնյանը Հայաստանում UNIСEF –ի բարի կամքի դեսպան է ընտրվել 2007թ. ապրիլին։

Տարբեր ժամանակներում ողջ աշխարհում UNIСEF-ի բարի կամքի դեսպանի կոչմանն են արժանացել այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը, Դեյվիդ Բեքհեմը, Ռոբի Վիլյամսը, Ռոժե Ֆեդերերը, ինչպես նաև երգչուհի Շակիրան, «Եվրատեսիլ-2004-«-ի հաղթող Ռուսլանա Լիժիչկոն (Ուկրաինա), ռուս էստրադային երգիչ Օլեգ Գազմանովը, շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը, հայտնի ռուս հեռուստահաղորդավար և «Միս Տիեզերք-2002» Օկսանա Ֆյոդորովան, Հոլիվուդի դերասաններ Ջեսիկա Լանգը և Նիկոլ Քիդմանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։