482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանում բացվել է ամենամյա ցուցահանդես
16:00
02 Հունիսի 2008

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մանկական նկարների երրորդ ամենամյա ցուցահանդեսը երկուշաբթի բացվել է Երևանի քաղաքապետարանում։

«Այս ցուցահանդեսը մեկն է այն միջոցառումներից, որ քաղաքապետարանը 10 օրվա ընթացաքում կանցկացնի Երեխաների պաշտպանության օրվա առթիվ»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանը։

Նրա խոսքերով, ցուցադրությունում ներառվել են չորս արվեստի դպրոցի և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մեկ կենտրոնի սաների 90 աշխատանքներ։

Փոքրիկ նկարիչներն իրենց կտավներում ոչ միայն բնանկարներ ու նատյուրմորտներ են պատկերել, այլև՝ հատվածներ սիրված հեքիաթներից։ Դրանից բացի, ցուցահանդեսին ներակայացվել են նաև երեխաների գրաֆիկակական աշխատանքները։

Բարսեղյանն ավելացրեց, որ ցուցահանդեսի ավարտին Երևանի քաղաքապետ Երվան Զախարյանը շնորհակալագրեր կհանձնի միջոցառմանը մասնակցած հաստատությունների ուսուցիչներին ու ղեկավարներին։

Մանկական նկարների ցուցահանդեսը քաղաքապետարանում կտևի մեկ շաբաթ։

Երեխաների պաշտպանության օրն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից՝ 1949 թ.-ի նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանի ժամանակ։

Երեխաների պաշտպանության միջազգային առաջին օրն անցկացվել է 1950 թ.-ին։ ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: