486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը կոնկրետ քայլեր են ձեռնարկում` ԵԽԽՎ բանաձի իրականացման համար. ՀՔԴՄ առաջնորդ
15:55
02 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կոնկրետ քայլեր են ձեռնարկում՝ հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևն իրականացնելու համար, կարծում է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ և ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։

«Հայաստանի հասարակությունը պետք է ԵԽԽՎ բանաձը պետք է  ընդունի որպես քաղաքական նախաձեռնություն, որը համապատասխանում է հասարակության յուրաքանչյուր անդամի շահերին՝ անկախ քաղաքական տրամադրություններից»,- ասաց նա երկուշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ն ընդունեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, որը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

«Փաստաթղթում արտացոլվում է եվրոպական երկրների անկեղծ մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանում իրավիճակի նորմալացման համար քաղաքական կամ հասարակական երկխոսությունն անհրաժեշտ է, և ԵԽԽՎ բանաձը կարևոր ենթատեքստ ունի, որը ենթադրում է շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը։

Բանաձևում առաջարկվում է մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երկրում քաղաքական երկխոսություն հաստատել և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի իրավասությունների մեջ մտնում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների դրության հետ կապված ԵԽԽՎ 1609-րդ բանաձևում ընդգրկված դրույթներն իրականացնելու համար միջոցառումների իրականացումը։ Շուտով սպասվում է ԵԽԽՎ բանաձևում նախատեսված միջոցառումների շրջանակներում ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: