482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Հասարակական պալատի ստեղծումը բոլոր քաղաքական ուժերին թույլ կտա արտահայտել իրենց կարծիքը. պատգամավոր
14:59
02 Հունիսի 2008

Հայաստանում Հասարակական պալատի ստեղծումը բոլոր քաղաքական և հասարակական ուժերին հնարավորություն կտա արտահայտել իրենց կարծիքը, երկուշաբթի ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Հասարակական պալատն այն ամբիոնն է, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր խոսքն ասել, ինչը նախկինում երբեք չի եղել Հայաստանում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սահակյանը։

Նրա խոսքերով, այն փաստը, որ պալատի աշխատանքները պետք է համակարգի Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, չի անդրադառնա պալատի գործունեության վրա։

«Նրա ղեկավարությունը միայն տեխնիկական կլինի և գաղափարական բնույթ չի կրի։ Իսկ եթե մեր հասարակական կազմակերպություններն այդքան հեշտ է կառավարել, ապա ես պալատի ստեղծման իմաստը չեմ տեսնում»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ նախագահին առընթեր Հասարակական պալատի աշխատանքը հնարավորություն կտա տեսնել, բացահայտել և լուծել երկրում առկա մի շարք խնդիրներ։

«Պալատը ստեղծվել է հասարակական կարծիքներ փոխանակելու համար, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր հայացքներն ու առաջարկություններ մտցնել»,- ասաց Սահակյանը։

Ընդ որում պատգամավորը նշեց, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես, Հայաստանի առաջին նախագահը, կարող են պալատի աշխատանքներին մասնակցել կամ չմասնակցել՝ ըստ ցանկության։

«Մենք բոլորին առաջարկել ենք համագործակցել, և միշտ պատրաստ ենք դրան։ Ամեն մեկն ինքը պետք է որոշի համգործակցել մեզ հետ, թե ոչ»,- ասաց Սահակյանը։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական պալատը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հասրակական պալատի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Պալատի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: