484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանի հիման վրա կստեղծվի Արևային և աստղային հեռադիտակների կենտրոն
13:05
02 Հունիսի 2008

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը մտադիր է Հայաստանում բացել Արևային և աստղային հեռադիտակների կենտրոն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Երևանում այս պահի դրությամբ չկա պլանետարիում, սակայն մարդիկ չեն կորցնել հետաքրքրությունը երկնքի և տիեզերական երևույթների նկատմամբ, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել աստղադիտարանին կից բացել Արևային և աստղային հեռադիտակների կենտրոն», - ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, Կենտրոնում կտեղավորվի 30 մարդ, և դրա այցելուները կկարողանան ցերեկային ժամերին հետևել արևին՝ շնորհիվ էկրանի վրա լուսատուի կենդանի պատկերի պրոեկցիայի՝ դրա վրա տեղի ունեցող բոլոր գործընթացներով, իսկ գիշերային ժամերին կարող են ուսումնասիրել աստղազարդ երկինքը։

«Այստեղ նաև ծրագրվում է անցկացնել դասախողություններ՝ ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով՝ աստղաֆիզիկայի բազմաթիվ ուղղվածությունների և հարցերի վերաբերյալ», - ասաց Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում նախագիծը հնարավոր կլինի սկսել արդեն 1,5-2 տարուց։

«Իհարկե, մենք այժմ էլ անցկացնում ենք էքսկուրսիաներ, իսկ մեր աշխատակիցները դասախոսություններ են կարդում աստղաֆիզիկայի վերաբերյալ և ներկայացնում են հեռադիտակների աշխատանքը, սակայն Կենտրոնի ստեղծումը թույլ կտա դուրս գալ որակապես նոր մակարդակի վրա», - կարծում է Հարությունյանը։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։

Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։