482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը շնորհավորել է Հայաստանի մանկական ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության քսանամյա հոբելյանի առթիվ
12:01
02 Հունիսի 2008

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը շնորհավորել է Հայաստանի մանկական ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության քսանամյա հոբելյանի առթիվ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան անունից շնորհավորում եմ Հայաստանի մանկական ասոցիացիայի բոլոր անդամներին՝ Ասոցիացիայի քսանամյա հոբելյանի կապակցությամբ։ Հատկապես հաճելի է փաստել, որ ձեր կազմակերպության բարի գործերի մասին շատ լավ գիտեն Ռուսաստանի Դաշնությունում, և դրա վկայությունը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից Ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանին՝ «Սուրբ Բարեպաշտ արքայորդի Դմիտրի» շքանշանով պարգևատրելն է», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը տրամադրված ուղերձում։

Դեսպանի խոսքերով, Ռուս Ուղղափառ եկեղեցու նման բարձր պարգևի հանձնումը երեխաների շահերին անձնվեր ծառայության, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանության վաստակի ճանաչումն է։

«Հատկապես ուրախացնում է Ասոցիացիայի սերտ փոխգործակցությունը ռուսական նմանատիպ կազմակերպության հետ, այդ թվում նաև՝ Մանկական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի հետ, որը գլխավորում է հայտնի մանկական գրող Ալբերտ Լիխանովը», - նշել է դեսպանը։

Նրա խոսքերով, մեծ հարգանքի է արժանի նաև այն փաստը, որ գործունեության երկու տասնամյակի ընթացքում Ասոցիացիան լուծում է հասարակության համար այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաներին օգնության և աջակցության ցուցաբերումը։

«Այն, ինչ դուք անում եք այդ կատեգորիայի քաղաքացիների համար, արժանի է ամենամեծ հարգանքի։ Ասոցիացիայի մեծահասակ անդամների աշխատանքից է մեծապես կախված ձեր երկրի պայծառ ապագան։

Հոբելյանի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի մանկական ասոցիացիայի անդամներին և բոլոր նրանց, ովքեր մասնակից են դրա վեհ առաքելությանը։ Ցանկանում են բարօրություն և հետագա հաջողություններ», - նշված է ուղերձում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: