480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՄՊՔ նախապատրաստման և անցկացման ընթացքը քննարկվել է ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ
10:47
02 Հունիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ միասնական պետական քննությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Խորհրդակցության ընթացքում նախագահը նշել է, որ նախորդ տարի միասնական ուժերով հնարավոր եղավ որոշակի բարելավում արձանագրել բուհական ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործում», - նշեցին մամուլի ծառայությունից։

Նախագահի խոսքերով, այս տարվա հնարավորությունները շատ ավելի բարձր են, քանի որ մինչ այս պահը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել։

«Մեզանից պահանջվում է շատ պարզ մի բան՝ լինել սկզբունքային, օբյեկտիվ և հետևողական: Բառերով արտահայտելն, իհարկե, շատ հեշտ է, իսկ իրականացնելը` բարդ, բայց պարտավոր ենք: Առանց այս խնդիրը լավագույնս լուծելու մենք չենք կարող շարունակել բարեփոխումները և  բուհում, և դպրոցում», - ասել է նախագահը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին ներկայացրել է քննությունների անցկացման նախապատրաստական ամբողջ գործընթացը` նշելով, որ անցյալ տարվա փորձի հիման վրա կատարվել են որոշակի շտկումներ:

Նա հավաստիացրել է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում այս պահի դրությամբ ամբողջությամբ պատրաստ են միասնական քննական համակարգի կիրառմանը:

Նախարարի խոսքերով, քննությունների ամբողջ ընթացքը լինելու է հրապարակային՝ տեսագրվելու է և  յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունենալու հետևել ընթացքին:

Մկրտչյանն ասել է, որ բոլոր ընթացակարգերը ճշտված են, և դրանց անվերապահ հետևելու դեպքում քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի, քանի որ կիրառվելիք մեխանիզմն այլ հնարավորություն չի թողնում:

Նախագահի խոսքով, որքան էլ կատարելագործված լինեն տեխնիկական միջոցներն, այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է, թե պատասխանատուներից յուրաքանչյուրն ինչպիսի ճշտությամբ է կատարում իր պարտականությունները:

Պետության նախագահը ընդգծել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ այս նախաձեռնությունը հաջություն ունենա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։