486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ժողովների և հանրահավաքների անցկացման սահմանափակումը ժողովրդին ետ կպահի մարտյան իրադարձությունների կրկնությունից.պատգամավոր
18:23
30 Մայիսի 2008

 Ազգային ժողովի ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններն օգնեցին խուսափել ավել վատթար կամ անկանխատեսելի իրավիճակից, քան մարտի 1-ի իրադարձություններն են, կարծում է իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

«Նոր փոփոխությունների փաթեթն արդեն ընդունվել է խորհրդարանականների կողմից՝ առաջին ընթերցմամբ։ Մինչև դրանց ընդունումը քննարկումներ են անցկացվել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, իսկ մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանը արդյունքի կհասնենք»,- ասաց պատգամավորը ուրբաթ՝ Ազգային մամուլի ակումբում տեղի ուենցած «Ներքաղաքական և ներհասարակական մարտահրավերները Հայաստանում, և դրանց հաղթահարման ճանապարհները» հասարակական-քաղաքական քննարկումների շրջանակներում։
 
Հայաստանի խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագիծը ճշտումներ է մտցնում այն փաստաթղթերի ցանկում, որոնց հիման վրա քաղաքապետարանը կարող է մերժել զանգվածային միջոցառումներ անցկացնելու թույլտվություն տալ։

Փաստաթղթերը պետք է հիմնավորված ապացույցներ պարունակեն, որ զանգվածային միջոցառման անցկացումը բռնության անմիջական սպառնալիք է ստեղծում կամ ուղղված է սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը, ռասսայական, ազգային, կրոնական ատելությանը, պատերազմի քարոզին։

Նիկոյանը նշեց, որ մարտի 1-ի իրադարձություները դառնալու են հունիսի 5-ի խորհրդարանական հանձնաժողովների քննարկումների առարկա, որոնց մասնակցելու են նաև դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները։ «Մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ զանգվածային հանցագործություն, և ոչ մեկը չի խուսափելու կատարածի համար պատասխանատվության ենթարկվելուց»,- ընդգծեց նա։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ավելի քան 100 մարդ կալանավորվել է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։