478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ոստիկանության նոր պետին ներկայացրեց կառույցի ղեկավարությանը
16:44
30 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին, ով այս պաշտոնում է նշանակվել երեկ երկրի ղեկավարի հրամանագրով:

«Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ոստիականության նախկին պետ  Հայկ Հարությունյանին երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ Հարությունյանն արդեն ինը տարի ղեկավարում է համակարգը` սկզբում որպես Ներքին գործերի նախարար, ապա` ոստիկանապետ, իսկ համակարգում ընդհանրապես ղեկավար պաշտոններ է զբաղեցնում 16 տարուց ավելի: Ընդգծելով, որ սա գրեթե մի ամբողջ կյանք է, Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորդ հասկանում եք, որ որևէ պաշտոն, որևէ պետական ծառայություն հավեժ չէ, և փոփոխություններն անհրաժեշտ են»:

Նախագահը  նաև ավելացրել է, որ Հայկ Հարությունյանի ծառայությունները բարձր են գնահատվել պետության կողմից, նա արժանացել է շքանշանների, մեդալների, ոստիկանական համակարգի բարձրագույն գեներալ-գնդապետի կոչմանը, և, իրավամբ,  կարող է  հպարտանալ իր անցած ճանապարհով:

Ըստ նախագահի, նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ութը տարի առաջ համակարգից տեղափոխվել է այլ աշխատանքի և այդ աշխատանքում իրեն դրսևորել է որպես լավ կազմակերպիչ, մարդ, ով կարող է լուծել իր առջև դրված խնդիրները:

Մինչ ոստիկանության պետի պաշտոնը Ալիկ Սարգսյանը եղել է Արարատի մարզի մարզպետը։

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր ոստիկանապետը կկարողանա  միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, ոստիկանությունում աշխատողները լինեն սոցիալապես ավելի ապահով, և ոստիկաններն ու ոստիկանությունն ամբողջապես կարողանան կատարել իրենց առաքելությունը:

Երկրի ղեկավարը ոստիկանության բարձրագույն կազմին կոչ է արել նոր տեսանկյունից նայել իրենց պարտականություններին և նոր թափով ձեռնամուխ լինել համակարգի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին` իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և ասել, որ քաջ գիտակցում է իրեն վստահված գործի կարևորությունը, ծանրությունն ու ահռելի պատասխանատվությունը:

Նա խոստացել է գործընկերների հետ միասին ջանք ու եռանդ չխնայել հասարակական կարգի ամրապնդման,  հանցավորության և նրա տարբեր դրսևորումների դեմ նպատակաուղղված ու անզիջում պայքար ծավալելու ուղղությամբ:

Նա ասել է, որ անելու է ամեն ինչ` յուրաքանչյուր ոստիկանի մարդկային արժանապատվությունն ու պրոֆեսիոնալ հեղինակությունը բարձր պահելու, ոստիկանական համակարգի աշխատակիցների իրավական և սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելու համար:

 Նորանշանակ ոստիկանապետն իր գերխնդիրն է  համարել ոստիկանության անբասիր աշխատանքի արդյունքում նրա նկատմամբ մեր հասարակության, մեր ժողովրդի  վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: