483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը Հայաստանի հանդեպ ագրեսիվ եկեղեցական քաղաքականություն է վարում. փորձագետ
15:13
30 Մայիսի 2008

Վրացական պետությունը ագրեսիվ եկեղեցական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, կարծում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։

«Վրաց ուղղափառ եկեղեցին վերջերս հայտարարեց Լոռիում թեմ հիմնելու մասին՝ սա բացատրելով նրանով, թե Լոռվա հողը, իբրև թե, բուն վրացական տարածք է, իսկ այս շրջանի բնակչությունը ձուլված վրացիներ են»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքերով, վրացական կողմը ոչ ավել, քան յոթ եկեղեցու և վանական համալիրների է հավակնում Լոռվա տարածքում, այդ թվում, մասնավորապես, Սանահինն է, Քոբայրը, Ախթալան։

«Վրացի հոգևորականները հաճախ այցելում են այդ վայրեր, եկեղեցու կողքը վրաններ են տեղադրում և խոչընդոտում տեղի հայ բնակչությանը սրբատեղի գնալ»,- ուրբաթ «Վրաստանի արդի հակահայ քաղաքակնությունը» թեմայով  «կլոր սեղանի» ժամանակ նշեց նա։

Փորձագետը նկատեց, որ վրացական կողմը նախաձեռնել է Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու վրացականացումը։

«Բոլոր այս փաստերը վկայում են այն մասին, որ պաշտոնական Թբիլիսին շարունակում է զավթողական քաղաքականությունն իր հարևանների նկատմամբ, և այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ»,- ասաց փորձագետը։

Նա նշեց, որ հայկական իշխանությունների  ու Հայ առաքելական եկեղեցու պասիվ դիրքորոշումն այս հարցում զարմացնում է, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ղեկավարությունն արժանի ուշադրություն չի դարձնում Վրաստանի հակահայկական քաղաքականությանը։

Ինչպես կարծում է Աբրահամյանը, Հայաստանում անհրաժեշտ է Վրաստանում բնակվող հայերի շահերի պաշտպանության մոդելներ ու մեխանիզմներ մշակել։

Վրաստանի հայ համայնքը, տարբեր գնահատականներով, 250-400 հազար մարդ է։

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։