486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցության երեք նախարարների հրաժարականը չի նշանակում, թե կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից. նախագահի խորհրդական
14:31
30 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հեղափոխական դաշնակցության երեք նախարարների՝ պորտֆելներից հրաժարվելը չի նշանակում, թե կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

Այս տարվա մայիսին ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն ընտրվել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ինչի կապակցությամբ մայիսի 29-ին նրանք հրաժարականի դիմում են ներկայացրել։

«ՀՅԴ-ն դուրս չի գալիս կոալիցիայից, պարզապես կուսակցության անդամները, ովքեր նախարարական պաշտոններ էին զբաղեցնում, ընտրվել են կուսակցության Բյուրոյի անդամ, ինչի կապակցությամբ իրենց պարտավորությունները վայր են դրել՝ Բյուրոյի կազմում աշխատելու համար»,- ասաց Իսագուլյանը։

Նա նշեց, որ հրաժաևական տվածների փոխարեն Դաշնակցություն կուսակցությունը նոր նախարարների թեկնածություններ կառաջադրի, որոնց ինքնուրույն կորոշի։

Նախագահաի խորհրդականն ընդգծեց, որ ՀՅԴ Բյուրոն գործող օրգան է, որը մշտապես և ակտիվորեն գործում է, և որտեղ Բյուրոյի յուրաքանչյուր անդամ իր կոնկրետ պարտականություններն ունի։

«Կարծում եմ, որ ՀՅԴ-ում որոշել են, որ այս երկու աշխատանքների համատեղումը բարդ կլինի, և նման որոշում են կայացրել, որում ոչ մի արտասավոր բան չկա»,- ասաց Իսագուլյանը։

Ինչպես երեկ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ հրաժարական տված նախարարների փոխարեն Հայաստանի կառավարության երեք նոր անդամների անունները հայտնի կդառնան մինչև շաբաթվա վերջ։

Համաձայն հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կնշանակվի նույն նախարարության աշխատակից Արսեն Համբարձումյանը, գյուղնախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՅԴ խմբակցության անդամ, անկուսակցական Արամայիս Գրիգորյանը, իսկ կրթության և գիտության նախարարի պաշտոնը՝ ՀՅԴ մամուլի քարտուղար Սպարտակ Սեյրանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: