480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը ծրագրում է ստեղծել համահայկական ռեեստրի ցանց
12:28
30 Մայիսի 2008

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ծրագրում է ստեղծել համահայկական ռեեստրի ցանց, հայտարարել են Հիմնադրամի ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից, Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ կազմակերպության հիմնական նպատակների շարքում են համայն հայության մեջ դոնորների հավաքագրման կազմակերպումը և համահայկական ռեեստրի ցանցի ստեղծումը, որը կկառավարվի Երևանից։

Հայկական ռեեստրի ծրագրերում են նաև հայերի համար տրանսպլանտների  համապատասխանության պոտենցիալը մեծացնելու նպատակով աշխարհում գործող այլ ռեեստրների հետ համագործակցությունը, Հայաստանում տրանսպլանտալոգիայի զարգացմանը նպաստելը և ցողունային բջիջների հավաքման  ու փոխպատվաստման կենտրոնի բացումը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական  հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանին վարչապետին է ներկայացրել հիմնադրամի նպատակները, անցած տարիների գործունեության արդյունքները և առաջիկա ծրագրերը, որտեղ ակնկալվում է նաև պետության օժանդակությունը:

Նրա խոսքերով, հիմնադրամի հիմնական նպատակը 2000թ. Երևանում ստեղծված ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ  հիվանդների համար համապատասխան դոնոր գտնելն ու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար ոսկրածուծի  փոխպատվաստման արդյունավետության ապահովումն է:

Հիմնադրամի նախագահը նշել է, որ ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը մեծ հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին չափազանց կարևորել է  հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառավարության կողմից կլինի ամենայն աջակցություն այդ շնորհակալ գործին և նշել, որ հիմնադրամի նպատակները համահունչ են կառավարության ծրագրի նպատակադրումներին։

«Առողջապահության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, այստեղ  մատուցվող ծառայությունների որակը պետք է չափազանց բարձր լինի և ապահովի Հայաստանի մրցունակությունը» - ասել է նա։

Սարգսյանը նաև առաջարկել է հիմնադրամին` սերտորեն համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ՝  իրենց մասնակցությունն ունենալով առողջապահության ոլորտի ծրագրերի մշակման գործում:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում՝ 1999 թ.-ի հունիսին։ Ռեեստրի նպատակը Հայաստանում և Սփյուռքի ներկայացուցիչների շրջանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ փնտրելն է։

Ռեեստրի կենտրոնական գրասենյակն ու լաբորատորիան բացվել են Երևանում 2000 թ. դեկտեմբերի 28-ին։ 2001 թ. հունվարից՝ դոնորների գրանցման սկզբից մինչ օրս ռեեստրին է միացել 14 հազ. դոնոր՝ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից։

2001 թ.-ի փետրվարի 17-ին Լոս-Անջելեսում բացվել է ռեեստրի ամերիկյան մասնաճյուղը, որը զբաղվում է Ամերիկայում բնակվող հայերի շրջանում դոնորների կամավոր գրանցմամբ։ Հայկական ռեեստրը Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) անդամ է։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։