484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի գործարարները ցանկանում են ավելացնել ուղղակի ներդրումները դեպի Հայաստան. դեսպան
11:06
30 Մայիսի 2008

Իտալացի գործարարները ցանկանում են ավելացնել ուղղակի ներդրումները դեպի Հայաստան, հինգշաբթի ասել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ ձևավորված  դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում առավել զարգացման և ամրապնդման լավ հեռանկարներ ունեն», - նշել են կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Այդ տեսանկյունից երկուստեք կարևորվել է դեռևս 2005թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա կատարած պաշտոնական այցը, որը ՀՀ վարչապետի և Իտալիայի  դեսպանի համոզմամբ,  երկկողմ հարաբերությունները խթանելու և դրանց նոր թափ հաղորդելու առիթ դարձավ։

«Ոչինչ այնքան մտերիմ չի դարձնում ազգերին, որքան մշակույթը» - ասել է Սարգսյանը և Հայաստանում երկու երկրների նախագահների հովանու ներքո  ու կառավարությունների որոշմամբ անցկացված «Հայ-իտալական բարեկամության օրեր» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունեցել 70-ից ավելի մշակութային միջոցառումներ, համարել է հարաբերություններն ամրապնդելու լավ օրինակ։

Այս համատեքստում կարևորվել է նաև ՀՀ-ի և Իտալիայի կառավարությունների միջև  2003թ. ստորագրված մշակութային, կրթական, գիտական և տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Հայաստանի կառավարության ղեկավարը, տնտեսական փոխգործակցության ակտիվացման առումով, ցանկալի է համարել նաև ֆինանսական հատվածում  սերտ գործակցությունը, մասնավորապես, իտալական բանկերի մուտքը հայկական շուկա:

Մասիմո Լավեցո Կասինելին իր հերթին ևս այս ոլորտում համագործակցության մեծ ներուժ տեսնելով՝ բավարար չի համարել առկա մակարդակը և նշել է, որ իտալական կողմը ցանկություն ունի Հայաստանում ավելացնել ուղղակի ներդրումները։

«Կարծում եմ, որ Ձեր կառավարության ծրագրում նախատեսվում է տնտեսական այնպիսի բարենպաստ միջավայրի ձևավորում, որը կխթանի գործարարների ներգրավմանը հայկական շուկա», - ասել է դեսպանը։

Իտալացի դիվանագետը ՀՀ վարչապետի հետ քննարկել է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում  ստորագրված համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հնարավոր միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:

Կասինելին նշել է, որ տեղյակ է ՀՀ կառավարության ծրագրով Հայաստանի  մրցունակության բարձրացման  վերաբերյալ նախանշումներին և կարծում է, որ գլոբալիզացիայի այս ընդհանուր գործընթացում աշխարհով մեկ սփռված  հայությունն ավելի  հետաքրքիր է դարձնում Հայաստանի ներգրավվածությունը այդ գործընթացին:

Վստահեցնելով, որ տնտեսական և մշակութային ոլորտներում մինչ այժմ  իրականացված  աշխատանքը իտալական  կողմը շահագրգիռ և պատրաստակամ է  շարունակել  ու զարգացնել, դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանին հնագիտության բնագավառում աջակցություն` մասնավորապես, ռեստավրացիայի դպրոցի  բացում:

Վարչապետը շնորհակալություն  է հայտնել իտալական կողմին՝ նշելով, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա, հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։