484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հարկային քաղաքականությունը Հայաստանում պետք է կանխատեսելի լինի. նախագահ
20:07
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարկային քաղաքականությունը Հայաստանում պետք է կանխատեսելի լինի, իսկ հարկային մարմինների աշխատանքը՝ գործընկերային, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի՝ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ։

«Հարկային մարմինների աշխատանքը, միաժամանակ, պետք է լինի հստակ և արդյունավետ։ Ցավոք, այսօր ես չեմ տեսնում այդ արդյունավետությունը, և մենք պետք է բարձրացնենք այն», - ասել է նա։

Նախագահը նշել է, որ ցանկացած բիզնես, խուսափելով հարկերից, չի հասնի երկարամյա զարգացման։ «Որևէ մեկի մոտ չպետք է կասկած առաջանա հարկային դաշտում աշխատանքի վերաբերյալ։ Արդյունավետ հարկային աշխատանքը պահանջում է շատ ժամանակ և ջանքեր, սակայն ես համոզված եմ, որ և կառավարությունը, և նրա յուրաքանչյուր անդամ կձգտի դրան, և ցանկալի կլիներ, որպեսզի գործարարներն այդ մոտեցումն ընդունեին ոչ թե որպես ժամանակավոր միջոց, այլ որպես վարքագիծ», - ասել է Սարգսյանը։

Նախագահը հավաստիացրել է, որ պետությունը չի դրսևորի խտրական մոտեցում և միշտ պատրաստ է կազմակերպել քննարկումներ՝ բիզնես-կառավարություն-իրավահապ մարմիններ ձևաչափով, այլ «ոչ թե փորձել խոսել դրա մասին փողոցում»։

«Չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը կարող է հասնել երկարաժամկետ արդյունքների, եթե երկրում չլուծվեն սոցիալական խնդիրները, եթե կրթական համակարգն ի վիճակի չլինի ժամանակի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստել, եթե մենք չկարողանանք պատշաճ կերպով լուծել մեր երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը, իսկ թվարկված բոլոր խնդիրները անհնար է լուծել առանց հարկերի», - ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նախագահը նշել է, որ հետխորհրդային իրականությունը ստիպել է շատերին՝ գտնել նոր ձևեր և հարմարվել իրականությանը, սակայն այսօր իրականությունը փոխվել է։

«Այսօր այլ իրավիճակ է, ես և մեր թիմը դրանում համոզված ենք։ Այսօր մենք դեռ պետք է լուծենք մի քանի այլ խնդիրներ, և մեր նպատակն է՝ ապահովել մրցունակ և դինամիկ զարգացող երկիր», - ասել է Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։