482.99
-0.02
591.13
+0.31
8.53
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված ցուցահանդես
18:56
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվել է հինգշաբթի՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Ինչպես բացման ժամանակ տեղեկացրեց Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյանը, ցուցադրության մեջ ներառվել են մայիսյան ճակատամարտերի հերոսների, Առաջին Հանրապետության քաղաքական գործիչների լուսանկարներն ու անձնական իրերը։

Մասնավորապես, ցուցանմուշների թվում են Առաջին Հանրապետության արտգործնախարար Արամ Մանուկյանին, Սարդարապատի հերոսամարտի հերոս, հայտնի հրամատար և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու գրասեղանը։

Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել Առաջին Հանրապետության դրոշը, թղթադրամները, ազգային այլ խորհրդանիշեր, ինչպես նաև մայիսյան ճակատարամարտերի ընթացքում օգտագործված զենքը՝ սրեր, հրացաններ և ատրճանակներ։

«Այստեղ ներկայացված ցուցանմուշները մայիսյան ճակատամարտերի, ինչպես նաև դրանից հետո ծնված Հայաստանի Առաջին Հանրապետության վկաներն են», - ասաց Գալստյանը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի բացման համար Թանգարանը ստացել է բազմաթիվ ցուցանմուշներ՝ հերոսների և քաղաքական գործիչների հետնորդներից և ազգակիցներից, նաև սպասվում են նոր ցուցանմուշներ։ Գալստյանն ավելացրեց, որ ցուցահանդեսը կներառվի Պատմության թանգարանի մշտական ցուցադրության մեջ։

1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը երկիր ներխուժած թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակներ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։

Մայիսի 21-28-ի Սարդարապատի գլխավոր ճակատամարտին հայ ժողովրդի շատ ականավոր ներակայցուցիչներ մասնակացեցին, այդ թվում՝ Խորհրդային Միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի անկումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո, Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կաառվարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյություն ունեցավ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: