478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի է ունեցել ազգային խորհրդանիշերի մասին գրքի, ֆիլմի և մուլտֆիլմի շնորհանդեսը
18:51
29 Մայիսի 2008

Հայաստանի ազգային խորհրդանիշերը ներկայացնող գրքի, ֆիլմի ու մուլտֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ հինգշաբթի  Երևանում։

Ինչպես հայտնեց «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գրքի հեղինակ Սեյրանուհի Գեղամյանը, իր աշխատանքը նախատեսված է հիմնականում երեխաների համար և բաղկացած է երեք հիմնական մասերից։

Առաջին մասում խոսվում է Հայրենիք հասկացության, Հայաստանի պատմության, նրա տարածքի, լեզվի մասին, որոնք պետականության անբաժանելի մասն են։ Երկրորդ մասում ընթերցողին ներկայացվում են երկրի հոգևոր արժեքները՝ մշակույթ, կրոն, եկեղեցի, որը Հայաստանում հաճախ փոխարինել է պետականությանը։ Հրատարակության երրորդ մասը պատմում է հանրապետության խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, Սահմանադրության, ազգային դրամի, բանակի, Հայաստանի քաղաքացու անձնագրի, հանրապետության մայրաքաղաքի մասին։

«Պետությունը մեծ դեր է խաղում քաղաքացու դաստիարակման գործում, բայց ցանկացած գեղեցիկ խոսք կարող է անիմաստ լինել, եթե պետությունը չի գնահատում իր քաղաքացիների արժանավայել կյանքը։ Իմ հիմնական գաղափարն այն է, որ պետության և ժողովրդի միջև պետք է փոխադարձ հարգանք լինի ու փոխադարձ  հպարտություն լինի»,- ասաց Գեղամյանը։

«Պետական խորհրդանիշեր» ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը հայտնեց, որ ֆիլմը ազգային խորհրդանիշեր քարոզելու միջոց է և պատմում է Հայաստանի խորհրդանիշերի նշանակության ու պատմության մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը։

«Այսօր բնակչության մեջ որոշակի խնդիր կա՝ ոչ բոլոր գիտեն, թե ինչ են նշանակում մեր խորհրդանիշերը, դրա համար էլ մենք ճանաչողական բնույթի ֆիլմ ենք ստեղծել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նմանատիպ խնդիրներ են  շոշափվում նաև «Պետական խորհրդանիշեր» մուլտֆիլմում, որի հեղինակը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։

Գիրքն ու ֆիլմը ստեղծվել են Հայաստանի մշակույթի նախարարության, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր «Կինոկենտրոն» համահայկական աշխարհագրական ասոցիացիայի աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: