480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Միքայել Թարվերդիևի ճակատագրի 17 ակնթարթները» համերգը տեղի կունենա Հայաստանում և Ղարաբաղում
18:09
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Միքայել Թարվերդիևի ճակատագրի 17 ակնթարթները» համերգը տեղի կունենա Հայաստանում և Ղարաբաղում՝ մայիսի 29-ից հունիսի 3-ը, հայտարարեց խորհրդային մեծ կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան։

Համերգի անվանումն առաջացել է խորհրդային ժամանակների երկու հայտնի «Գարնան 17 ակնթարթ» և «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերի, որոնց երաժշտությունը գրել է Թարիվերդիևը, անվանումների ինքնատիպ միախառնումից։

«Մեզ համար սա պատմական պահ է, սա իմ ամուսնու նոր կյանքի սկիզբն է, հայրենիքի հետ նրա վերամիավորումը, որովհետև նա հայ է արյամբ, սակայն ճակատագիրը նրան նետել է պատմական հայրենիքից շատ հեռու»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վերա Թարիվերդիևան։

Ընդ որում նա նշեց, որ Թարիվերդիևն ուզում էր ապրել ու գոյատևել Հայաստանում այնպես լիարժեք, ինչպես Ռուսաստանում ու Եվրոպայում։

Կոմպոզիտորի կինն ընդգծեց տվյալ համերգի անցկացման կարևորությունը, քանի որ Երևանում առաջին անգամ է այդպես մեծ ծավալով ներկայացվում Թարիվերդիևի ստեղծագործությունը։

Համերգի ծրագրում ընդգրկված են «Սիրում եմ» ստեղծագործությունը, «Սպասում» մոնոօպերան, «Յո՞ երթաս» ծրագիրը, Միքայել Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործությունը, հայտնի երաժշտությունը հայտնի ֆիլմերից, «Մերիդիան» տրիոն։

Համերգին կմասնակցեն Իոսիֆ Կոբզոնը, Թամարա Գվերդցիտելին, Աննա Մայիլյանը, Տատյանա Կուինջին, Ալեքսեյ Գորիբոլը, Հայաստանի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթի մրցանակակիրներ Եկատերինա Մելնիկովան (Ռուսաստան), Ժան-Պիեր Ստայվերսը (Նիդեռլանդներ), Հովհաննես Մանուկյանը (Հայաստան)։

Կոմպոզիտորի կինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի մշակույթի նախարարությանը՝ այս նախաձեռնությանը մասնակցելու ու աջակցելու, Թարիվերդիևի ստեղծագործությունը Հայաստանում ներկայացնելու հնարավորությունն ընձեռելու համար։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն իր հերթին նշեց, որ հայ հասարակությունը բավականաչափ լիարժեք ծանոթ չէ Թարիվերդիևի բարձր արվեստին։

«Մեր հասարակությունը նրա երաժշտությանը ծանոթ է միայն խորհրդային ֆիլմերից, իսկ մենք կցանկանայինք ներկայացնել նրա ստեղծագործության ողջ ծավալը, քանի որ Թարիվերդիևի գործունեությունը չի սահմանափակվում միայն կինոնկարների երաժշտությամբ»,- ասաց նա։

Հայկական ծագումով ականավոր ռուս կոմպոզիտոր Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին՝ Թբիլիսիում։ 1957թ.-ին ավարտել է Գնեսինների անվան Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Կոմպոզիտոր Թարիվերդիևի դեբյուտը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Զառա Դոլուխանովայի կատարմամբ հնչեցին նրա ռոմանսները։ Ընդհանուր առմամբ, Թարիվերդիևը գրել է շուրջ 100 ռոմանս։ Նրա «Ով ես դու» օպերան Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գեղագիտության հիմքը դրեց, իսկ հումորային «Գրաֆ Կալիոստրո» (1983) օպերան ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում ամենամեծ ժողովրդայնություն վայելողներից էր։

Բացի այդ, Թարիվերդիևը գրել է նաև այլ թատերական ներկայացումների երաժշտություններ։ Նա ստեղծել է «Սպասում» (1985) օպերան, «Աղջիկը և մահը» բալետը (բեմադրվել է 1987թ.-ին), «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար (1988)։
 
Միքայել Թարիվերդիևի հաջող համագործակցությունը կինեմատոգրաֆի հետ սկսվեց 1958թ.-ից, երբ էկրաններին հայտնվեց «Մեր հայրերի պատանեկությունը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, երգահանը գրել է շուրջ 130 ֆիլմերի, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1976), «Իմ կրտսեր եղբայրը», «Մարդը գնում է արևի հետևից» (1961), «Ցտեսություն, տղաներ» (1964), «Սիրել» (1966), «Եղջերու-արքան» (1976), «Գործակալի սխալը»՝ Վ. Դորմանի ֆիլմաշարի, «Կորած արշավախումբ», «Ոսկե գետակ», «Էնհաուզի առեղծվածը» (1990), «Եվ վերադառնում է քամին» (1991), «Ռուսական ռեգթայմ» (1993), «Ամառային մարդիկ, ամառանոցներում հանգստացողները» (1995) ֆիլմերի երաժշտությունները։

Միքայել Թարիվերդիևը 1977թ.-ին «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի երաժշտության համար ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, երեք անգամ եղել է «Նիկա» մրցանակի և  Լոս-Անջելեսի Երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր։

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996թ. հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ 1997թ.-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: