480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն Հայաստանում այսօր չկա. Դաշնակցություն
17:42
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհարժեշտություն Հայաստանում այսօր չկա, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են Ազգային ժողովը ցրելու մասին քաղաքական որոշման արդյունք լինել, որի համար առիթ կարող է հանդիսանալ խորհրդարանի անարդյունավետ աշխատանքը, նրա՝ փակուղային իրավիճակում գտնվելը կամ ուրիշ պատճառ, որը պետք է հստակ բացատրվի հանրությանը»,- հինգշաբթի Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, այսօր երաշխիքներ չկան, թե որևէ համահանրապետական ընտրություններ նախորդներից ավելի լավ կանցնեն և հասարակության մեջ նոր պառակտում, նոր խոչընդոտներ կամ նոր դժգոհություն չեն առաջացնի։

«Նման պայմաններում, կարծում եմ, այս հարցն օրակարգում չէ, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակապես բացառել նման հնարավորությունը խելամիտ չէր լինի, քանի որ իրավիճակը կարող է հասարակությանը կանգնեցնել նման իրավիճակի անհրաժեշտության առջև»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում կոալիցիոն համաձայնությունը կայացել է, թեև  այսօր հարյուր տոկոսանոց ապացույց չկա, որ նրանում նախատեսված կետերը իրականում հիանալի արդյունքներ կտան,  դրական զարգացում կապահովեն և կհանդարտեցնեն հասարակության կրքերը։

«Այդպիսի երաշխքիներ չկան, սակայն չկա նաև հակառակ համոզմունքը, թե բոլոր սկսված գործերը կտապալվեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը, որի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն, ստորագրվել է 2008 թվականի մարտի 21-ին։

Դաշնակցության բյուրոյի անդամի խոսքերով, ամենաքիչը անհրաժեշտ է ջանալ իրականացնել կոալիցիոն համաձայնագրում եղած խնդիրները, որոնց անհաջող իրականացումը քաղաքական կոալիցիայի ոչ կոմպետենտության մասին հայտարարության առիթ կարող է դառնալ։

«Սակայն մենք որոշ ժամանակ պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ կոալիցան պետք է աշխատի։ Ես ինքս և մեր կուսակցությունը ամեն բան կանենք, որ կոալիցիան կայանա, քանի որ այն խնդիրները, որոնք դրված են կոալիցոն համաձայանգրի հիմքում, նաև մեր առաջարկներն են»,- ասաց Հովհաննիսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։