487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունն ամեն կերպ աջակցելու է սփյուռքի բոլոր հայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն
17:08
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունն ամեն կերպ աջակցելու է, որպեսզի սփյուռքի բոլոր հայերը դիմեն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հայտարարեց խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

«Դաշնակցությունը աշխատելու է, որ արտասահմանում բնակվող, սակայն կուսակցության անդամ չհանդիսացող յուրաքանչյուր հայ դիմում ներկայացնի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, մենք կաջացկենք դրան ինչպես իրավական, այնպես էլ քարոզչական մակարդակում, քանի որ դա ոչ թե կուսակցության հարցն է, այլ համազգային խնդիր է», - հայտարարեց Հովհաննիսյանը հինգշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ՀՅԴ բոլոր անդամները ողջ աշխարհում կանեն հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ավելին՝ կուսակցության բյուրոյի բոլոր անդամներն արդեն դիմել են քաղաքացիության համար։

Միաժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացիության համար դիմելը պայմանավորված չէ նրանով, որ կուսակցության կառույցներն աշխարհում թուլանում են, և դրվում է կուսակցության բոլոր անդամներին Հայաստանում ամբողջովին վերաբնակեցնելու հարցը։

«Մեր կառույցները, որպես այդպիսին, չեն կարող թուլանալ, ընդհանուր առմամբ թուլանում է հայությունը արտասահմանում, և դա լուրջ խնդիր է, սակայն մենք չենք կարող թողնել սփյուռքն առանց աջակցության», - ընդգծեց նա։

ՀՅԴ բյուրոյի անդամը ափսոսանքով նշեց, որ սփյուռքում գործող համահայկական բոլոր կառույցներից իր հնարավորությունները, մասշտաբները, տարածումն ու ներուժը պահպանել է միայն Դաշնակցությունը։

«Մենք ողջունում և ուրախանում ենք սփյուռքում այլ մարմինների ամրապնդմամբ, նույնիսկ եթե նրանք մեր գաղափարական հակառակորդներն են։ Սակայն ամեն դեպքում կազմակերպված հայությունը միշտ ավելի լավ է, քան անկազմակերպը», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ եթե հնարավոր լինի համախմբել հայությունը որևէ այլ ուժի միջոցով, ապա Դաշնակցությունը միայն կողջունի այդ փաստը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը Սոցինտերնի անդամ է։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։