484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը թույլ կտա ողջ աշխարհի ուշադրությունը բևեռել Հայաստանի վրա. նախարար
16:01
29 Մայիսի 2008

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ «Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարի անցկացումը Երևանում կարող է ողջ աշխարհի ուշադրությունը բևեռել Հայաստանի վրա։

«Շախմատի հսկաներ. Երևան 2008» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի հունիսի 8-15-ը՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Մրցաշարին կմասնակցեն աշխարհի ութ լավագույն շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը (բոլորը՝ Հայաստան), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Բու Սյանչժուն (Չինաստան)։

«Դա շատ կարևոր միջոցառում է։ Դրան կմասնակցեն աշխարհի լավագույն շախմատիստները, և նման կերպ մենք կարող ենք ուշադրություն գրավել  Հայաստանի նկատմամբ », - Երևանում հինգշաբթի լրագրողներին ասաց նախարարը։

Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ մրցաշարի անցկացման օրերի ընթացքում շախմատի հայ սիրահարները իսկական հաճույք կստանան գեղեցիկ պարտիաներից։

Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին ասաց, որ կայանալիք շախմատի մրցաշարը «հանրապետությունում երբևէ անցկացված մրցաշարերից ամենահզորը կլինի»։

«Դա գրեթե 20-րդ կատեգորիայի մրցաշար է։ Այստեղ խաղալու են շատ ուժեղ շախմատիստներ, և եթե մենք նման մրցաշարերն ավանդական դարձնենք, ապա այն ապագայում աշխարհի ուշադրությունը կգրավի Հայաստանի նկատմամբ», -ասաց Լպուտյանը։

Նրա խոսքերով, մրցաշարի անցկացման օրերին կգործի ինտերնետ-կայք, և ողջ աշխարհում բոլոր ցանկացողները կարող են օն-լայն ռեժիմում հետևել պարտիաներին։

Բացի այդ Լպուտյանը տեղեկացրեց, որ մի քանի հեռուստաընկերություններ կփորձեն լուսաբանել պարտիաները՝ ուղիղ հեռարձակման կամ ամփոփիչ ռեպորտաժների միջոցով։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։