482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը քիչ հավանական է. ԱԺԿ առաջնորդ
15:53
29 Մայիսի 2008

Հայաստանի Ազգային ժողորդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը քիչ հավանական է համարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի հունիսյան նստաշրջանի ժամանակ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը։

Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակի հետևանքով, երբ Երևանում փետրվարի 20-ից նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունն անդադար բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով, ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ 1609 բանաձևը։

Բանաձևն առաջարկում է մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանն անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, երկրում հաստատել քաղաքական երկխոսություն և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում Հայաստանին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

«Դատելով ամեն ինչից՝ Հայաստանը մասնակիորեն կկատարի բանաձևի պահանջները, իսկ նստաշրջանից հետո մենք կմնանք կազմակերպության մոնիտորինգի տակ։ Կարծում եմ, որ մեզ չեն զրկի ձայնի իրավունքից, բայց մենք լրջորեն կհանձնենք մեր դիրքերը ԵԽԽՎ-ում»,- ասաց Քոչարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, եթե պաշտոնական Երևանի դիքրորոշումը նախկինում ԵԽԽՎ-ում բավականին ձեռնտու էին՝  հարևան երկրներ Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատած, ապա այժմ Հայաստանը որոշ չափով կկորցնի իր առավելությունը։

Ընդ որում Քոչարյանը նշեց, որ Հայաստանը բավականին ռեսուրս ունի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։ «Պետք  է հասկանալ, որ մեր նպատակը ոչ թե բանաձևի կատարումն է, այլ երկրում քաղաքական ուժերի միջև երկխոսություն հաստատելը, ինչպես նաև արմատական փոփոխություններ իրականացնելը»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, առանց արմատական փոփոխությունների, իշխանության գործող համակարգի պահպանմամբ անհնար է ինչպես ԵԽԽՎ բանաձևի լիարժեք իրականացում, այնպես էլ երկրի դեմոկրատացում։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: