484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցության նախարարների հրաժարականի պատճառը կառավարությունում և կուսակցության Բյուրոյում աշխատանքի անհամատեղելիությունն է
15:45
29 Մայիսի 2008

ՀՅԴ-ից կառավարության նախարարները հրաժարական են տվել՝ ելնելով գործադիր իշխանությունում և կուսակցության Բյուրոյում աշխատանքի անհամատեղելիությունից, հայտարարեց խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ մայիսի 26-ին ավարտված ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն ընտրվել են ՀՅԴ Բյուրոյի անդամներ։ Շաբաթվա ընթացքում նախկին նախարարները պաշտոնապես կհրաժարվեն իրենց պաշտոններից, և նրանց փոխարեն կնշանակվեն նոր նախարարներ։

«Չնայած այն բանին, որ մեր կանոնադրությունը չի արգելում գործադիր իշխանության պաշտոնյային՝ լինել քաղաքական մարմնի անդամ, սակայն նախարարներն իրենք գիտակցելով, որ այդ երկու պայմանները դժվար համատեղելի են, որոշում են ընդունել հրաժարական տալ», - հայտարարեց Հովհաննիսյանը հինգշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, գործադիր իշխանությունում և խորհրդարանում աշխատելու միջև կա որոշակի տարբերություն, քանի որ օրենսդրական աշխատանքով զբաղվող անձը քաղաքական պատասխանատվություն է կրում իր քաղաքական գործունեության համար, իսկ նախարարը, մտնելով գործադիր իշխանության կազմի մեջ, աշխատում է կառավարական կոնկրետ ծրագրի շրջանակներում և չի կարող այդ գործառույթների շրջանակներից դուրս գալ։

«Հենց այդ պատճառով մեր գործընկերները ընդունել են կուսակցության որոշումը՝ որպես պարտադիր և որոշել են հրաժարական տալ՝ չնայած այն բանին, որ նրանք պարտավոր չէին նման կերպ վարվել», - ընդգծեց նա։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0— 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։