482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում բնակվող հայ ընտանիքների սերունդների մասին պատմող գրքի շնորհանդեսը
14:52
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հինգշաբթի տեղի ունեցավ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռուբինա Փիրումյանի «Նրանք, ովքեր 1915 թվականից հետո մնացել են Թուրքիայի տարածքում ապրելու» անգլերեն գրքի շնորհանդեսը։

«Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության թեման գտնվում է միջազգային հանրության օրակարգում։ Սակայն, գեղարվեստական գրականությունից վերցված աղբյուրների վերլուծության վրա հիմնված նման աշխատություն առաջին անգամ է հրատարակվում»,- ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը դեռևս չի ուսումնասիրվել՝ գեղարվեստական գրականությունում դրա արձագանքների համատեքստում։

«Փիրումյանի աշխատությունը կլրացնի այդ ոլորտում առկա բացը»,- ավելացրեց նա։

Գիրքը գրելու համար որպես աղբյուր են հանդիսացել ցեղասպանության թեմայով տարբեր գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպես նաև ինտերնետ-հրապարակումներ։

Իր հերթին, գրքի հեղինակը կիսվեց իր աշխատության վերաբերյալ որոշ մանրամասներով։

«Իմ աշխատությունում ես փորձել եմ վերլուծել այն հարցը, թե որքանով են Թուրքիայի տարածքում բնակվող հայերը հավատարիմ մնացել իրենց ինքնությանը»,- ասաց նա։

Այդ համատեքստում Փիրումյանը նշեց, որ Թուքրիայի տարածքում բնակվող հայերի նոր սերունդը լիովին ձուլվել է։

«Բոլոր հայերի հայրենիքը պետք է դառնա Հայաստանը, և եթե իշխանությունները լուրջ քայլեր չձեռնարկեն, ապա մենք ամբողջությամբ կկորցնենք Թուրքիայի հայերին»,- ավելացրեց նա։

Գրքի հեղինակը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է որոշակի քաղաքականություն մշակի երիտասարդ սերնդին հայրենիքն մերձեցնելու համար։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Թուրքիայում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ ցեղասպանությունն իրագործվել է, որպեսզի Հայկական հարցին վերջ դրվի։ Ցեղասպանության զոհեր են դարձել ոչ միայն մարդիկ, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ. և հետագա տարիներին ոչնչացվել են հազարավոր հայկական ձեռագրեր, որոնք պահվել են հայկական վանքերում, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, ապականվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը, հայկական մշակույթի բազմաթիվ արժեքների սեփականացումը շարունակվում է մինչ օրս։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: