478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը մոտ 100 հազար դոլար է հատկացրել Չինաստանում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով
13:02
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է ընդունել 30 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար) հատկացնել Չինաստանի երկրաշարժներից տուժածներին օգնելու նպատակով։ Այդ առաջարկի նախաձեռնողը ՀՀ ԱԳ նախարարությունն էր։

ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի խոսքով, միջոցներն ուղղվելու են տուժածների համար ծածկոցներ և վրաններ ձեռք բերելու նպատակին։ «Օգնության բաժանումը կազմակերպվելու է Չինաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով»,- ասաց Կիրակոսյանը։

Վերջին տվյալներով, մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած Ռիխտերի սանդղակով 8 բալ ուժգնության երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68 հազար 109 մարդու։ Վնասվածքներ են ստացել ավելի քան 364 հազար բնակիչներ, գրեթե 20 հազարը համարվում են անհետ կորածներ։ Փլատակների տակից դուրս է բերվել 6 հազար 541 կենդանի մարդ։ Իշխանությունների կանխատեսումներով, զոհերի թիվը կարող է հասնել 80 հազարի։

Տուժած շրջաններին հիմա էլ սպառնում է ջրհեղեղը։ Երկրաշարժից առաջացած սողանքների հետևանքով Սիչուան նահանգի լեռներում ձևավորվել է 35 թումբ, որոնք կարող են փլվել ցանկացած պահի։ Բացի այդ, նահանգում փլուզման վտանգի տակ են 69 ամբարտակներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: