484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը քաղաքական լավ մթնոլորտով երկիր է. Կոստին
19:47
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը քաղաքական լավ մթնոլորտով երկիր է։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ռուսական  «ВТБ բանկ» ԲԲԸ- ի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինը։

«Հայաստանը լավ քաղաքական մթնոլորտ ունեցող երկիր է և ունի կառավարություն, որը վարում է կշռադատված և խելամիտ տնտեսական քաղաքականություն»,- ասաց Կոստինը։

Նա նշեց, որ ՎՏԲ-ն այսօր միակ ռուսական բանկն է, որն իր ռազմավարության մեջ հստակ սահմանել է բանկային բիզնեսի և բանկային սպասարկման զարգացման առավելությունները ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ ԱՊՀ երկրներում։

Նրա խոսքով, բանկը կառուցում է իր ցանցը, ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում ունի իր բանկերը, իսկ Հայաստանն այն առաջին երկրներից է, որտեղ «ՎՏԲ բանկ»  ԲԲԸ-ն բացել է իր բանկը՝ ձեռք բերելով նախկին «Հայխնայբանկը», որը առաջատար դիրքեր է զբաղեցնում։

«Այստեղ մենք բավական աշխատանքային փորձ ենք ձեռք բերել, դա հեշտ չէր, բայց մենք հավաքել ենք մասնագետների բավական լավ թիմ, և մենք սիրում ենք Հայաստանը, լուրջ աշխատում ենք այստեղ, պատրաստակամ ենք և ցանկանում ենք մասնակցել տարաբնույթ նախագծերի, որոնք, ինչպես մենք ենք պատկերացնում, առաջիկա տարիների Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական նախագծերից են»,- ասաց Կոստինը։

Ռուսական ՎՏԲ-բանկը Հայաստանին 12 տարի ժամկետով 249,5 մլն. դոլար վարկ է տրամադրելու՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրերի մշակման համար։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվելու է այսօր Երևանում՝ ՎՏԲ-բանկի և Copper Programme (Էյ-Սի-Փի) ընկերության միջև։

ՎՏԲ խումբը 2007-ի հուլիսին դարձավ «ՎՏԲ-բանկ» ՓԲԸ-ի արժեթղթերի փաթեթի 100%-ի միակ սեփականատերը՝ գնելով մնացած 30%-ը հանած մեկ արժեթուղթ Mika Armenia Trading Ltd ձեռնարկությունից։ 2004-ին ՎՏԲ խումբը ձեռք բերեց Հայխնայբանկի արժեթղթերի 70%-ը գումարած մեկ արժեթուղթ։ Այն հետագայում վերանվանվեց ՎՏԲ-բանկ(Հայաստան)։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։