486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին
18:39
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի  մամուլի ծառայությունից, Ազգային անվտանգության խորհուրն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության և ազգային շահերի պաշտպանությանն առչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում առկա  հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի և պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը և դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը:

Կանոնադրության համաձայն, Ազգային անվտանգության խորհուրդը համակարգում է պետական մարմինների գործունեությունը և գնահատում է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանում է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգության և ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունում դրանց իրականացման ուղղությամբ:

Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան իրականացնում է զինված ուժերի,  իրավապահ մարմինների, հարկային և մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխումները և գնահատում է դրանց արդյունավետությունը:

Խորհրդի աշխատանքներն ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Խորհրդի նախագահը հաստատում է խորհրդի գործունեության ամենամյա ծրագիրը, վավերացնում է խորհրդի որոշումները: Հրամանագրով սահմանված են նաև խորհրդի քարտուղարի լիազորությունները:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ապահովում է ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների և ազգային անվտանգության խորհրդի որոշումների իրականացումը, այդ առնչությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և դրանց իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը:

Խորհրդի աշխատանքային մարմիններից են խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովները, որոնք կազմակերպում են պետական իշխանության մարմինների աշխատանքը ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների իրականացման գործում:

Խորհրդի գործունեության կազմակերպման նպատակով երկրի ղեկավարը հիմնադրել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, որի աշխատանքները կառավարում է խորհրդի քարտուղարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։