478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը անպատասխան չի թողնի Ժիրայր Սեֆիլյանի՝ քաղաքացիություն կամ քաղաքական ապաստան տալու դիմումը
18:13
27 Մայիսի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ առանց պատասխանի չի թողնի արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանի՝ Ղարաբաղում իրեն քաղաքացիություն կամ քաղաքական ապաստան տալու դիմումը։

«Ես ստացել եմ Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որն անպատասխան չի մնա։ Իմ պատասխան նամակում կարտացոլվի այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը, սակայն վերջնական որոշում դեռ չկա»,- երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Բակո Սահակյանը։

«Հայ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը 2007 թվականի օգոստոսին ՀՀ քր.օր. 235 հոդվածի առաջին մասով (հրազենի, զինամթերքի, հրազենային  փամփուշտների, պայթուցիկների կամ պայթուցիկ միջոցների անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, տեղափոխում կամ կիրառում) դատապարտվել է 1,5 տարի ազատազրկման։

Ընդ որում նա նշեց, որ, խոսելով Սեֆիլյանի խնդրանքը քաղաքացիություն տալու կամ մերժելու մասին, անհրաժեշտ է գիտակցել այս խնդրի շահարկման անխուսափելիությունը։

«Խոսվում է այն մասին, որ նա մարտական ուղի է անցել, ընդգծված անցյալ է ունեցել։ Նա անհատ է, ով ոգեշնչվել է տասնյակ հազարավոր զինվորների օրինակով, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանի և Ղարաբաղի դիմաց նրա մարտական արժանիքները պետք է հակաիրավական գործողությունների հիմք դառնան»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ «ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ տղաներ, ովքեր կռվել ու մարտական արժանիքներ են ունեցել, դրանք օգտագործել են ոչ հանուն երկրի զարգացման, այլ հարազատներին, հասարակությանն ու շրջապատին անհարմություններ պատճառելու համար»։

«Մենք կողմ ենք գնահատել նրանց  թե ռազմական գործողությունների ժամանակ, թե հետպատերազմական շրջանում»,- ասաց Սահակյանը։

Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ։ Նա արցախյան պատերազմի վետերան է, «Շուշի» հատուկ գումարտակի հրամանատար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։