485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելուն. ընդդիմադիր պատգամավոր
17:50
27 Մայիսի 2008

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություների ներկա քաղաքականությունը կարող է հանգեցնել ԵԽԽՎ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկվելուն։

«Եթե ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջները կատարելու իշխանությունների քաղաքականությունը չփոխվի, ապա լուրջ մտահոգություններ կան, թե մեզ կզրկեն ԵԽԽՎ ձայնի իրավունքից»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա։

Պատգամավորի կարծիքով, բանաձևի պահանջները կատարելու համար նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խումբն անարդյունք է աշխատում։

«Այն աշխատանքը, որը կատարել են նրանք, հնարավոր էր անել ավելի կարճ ժամանակում և հնարավոր էր ավելի զգալի արդյունքների հասնել»,- ասաց նա։

Ինչպես կարծում է Սաֆարյանը, բանաձևի ոչ մի կետ լիարժեքորեն չի կատարվել։ Նա կասկած հայտնեց, թե մինչև հունիսի 20-ի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը հայկական կողմը կարող է ԵԽԽՎ պահանջների իրական արդյուքներ ցույց տալ։

Խորհրդարանականը նշեց, որ իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն արտաքին հետևանքների կհանգեցնի, այլև դա շատ վտանգավոր է երկրի ներքաղաքական իրավիճակի համար, «քանի որ դեռ ամբողջովին չի կայունացել ներքին իրավիճակը հանրապետությունում»։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։