478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ի երեք նախարարներ հրաժարվել են նախարարական պորտֆելներից, բայց կուսակցությունը մնում է կոալիցիայի մեջ. Բյուրոյի ներկայացուցիչ
17:21
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ից Հայաստանի կառավարության երեք անդամներ հրաժարվել են նախարարական պորտֆելներից՝ Բյուրոյի կազմում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Նախօրեին ավարտված ՀՅԴ-ի 30-րդ ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը և գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն ընտրվել են ՀՅԴ Բյուրոյի անդամներ։ Շաբաթվա ընթացքում նախարարները պաշտոնապես կհրաժարվեն իրենց պաշտոններից, և նրանց տեղում կնշանակվեն նոր նախարարներ»,- ասաց Մարգարյանը երեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով, ընդունված որոշումը չի հանգեցնի կոալիցիոն հուշագրի, ինչպես նաև իշխող կուսակցությունների հետ համագործակցության սկզբունքների վերանայման։

«Սակայն, եթե հուշագրում նշված սկզբունքները չիրականացվեն, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք վերանայել համաձայնագիրը»,- ասաց նա։

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 21-ին։ Նոր իշխող կոալիցիայի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր ր» ՀՅԴ կուսակցությունները։

Միաժամանակ, Մարգարյանը տեղեկացրեց, որ նախարարներն իրենց լիազորությունները  հանձնելու մասին որոշում են ընդունել գիտակցելով, որ Բյուրո ընտրվելու հետ մեկտեղ իրենց վրա դրված պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան նախարարական պաշտոնը։ Մարգարյանն ընդգծեց, որ ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի կազմում երեք նախարարների ընտրությունն անսպասելի էր։

Ինչպես հաղորդեց ՀՅԴ ներկայացուցիչը, նոր նախարարների նշանակման մասին որոշումը կընդունվի մոտ օրերս։ «Նոր նախարարների նշանակման հետ կապված դժվարություններ չեն լինի։ Առայժմ վաղ է խոսել թափուր պաշտոնների համար կոնկրետ թեկնածուների մասին, հնարավոր է, որ ՀՅԴ նախարարական պորտֆելները ստանան նաև ոչ կուսակցության անդամներ»,- նշեց նա։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: