484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Ճապոնիայից ևս 100 մլն. դոլար կստանա Երևանի ՋԷԿ-ի էներգաբլոկի շինարարությունն ավարտելու համար
17:12
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը Ճապոնիայից 100 մլն. դոլար լրացուցիչ վարկ կստանա՝ Երևանի ՋԷԿ-ի նոր ժամանակակից ջերմագազային էներգաբլոկի շինարարության նախագիծն ավարտելու համար

Համապատասխան համաձայնագիրը կնքվել է Երևանում երեքշաբթի ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ-ում Ճապոնիայի դեպսան Յասուո Սաիտոյի միջև։

Ինչպես համաձայնագիրը ստորագրելուց հետո տված ճեպազրույցում նշեց նախարարը, լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտությունը կապված է էլեկտրական սարքավորումների, մետաղի, շինարարա-մոնտաժային ծառայությունների համաշխարհային շուկայում վերջին տարիներին գրանցված գների բարձրացման հետ։

Նա հիշեցրեց, որ ըստ 2005թ. մարտի 29-ի նախնական վարկային համաձայնագրի, Հայաստանը Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կողմից արդեն ստացել է շուրջ 150 մլն. դոլար՝ ջերմակայանը մոդերնիզացնելու համար, որտեղ տեղադրվելու է 241 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկ։ Լրացուցիչ գումարը հատկացվել է նույն պայմաններով, ինչպես և գլխավոր համաձայնագրում էր՝ 40 տարի ժամկետով, 10 տարի արտոնագրային շրջանով, 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Ինչպես տեղեկացրեց նախարարը, նոր էներգաբլոկը կառուցվելու է երկու տարի անց, որից հետո կայանը կկարողանա տարեկան արտադրել շուրջ 1-1,5 մլրդ. կՎտ.ժ. էներգիա։ «Դա թույլ կտա 2-2,5 անգամ պակասեցնել կայանում գազի ծախսի տեսակարար կշիռը, էապես կկրճատի ջերմոցային գազի արտանետումները»,- ասաց նա։

Իր հերթին, Ճապոնիայի դեսպանն ընդգծեց այսօրվա համաձայնագրի կարևորությունը, հայտարարելով, որ Երևանի ՋԷԿ-ի մոդերնիզացումը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ կայունությունը, ինչպես նաև կնպաստի հայ-ճապոնական համագործակցության խորացմանը։

Ծրագրի խորհրդատուն ճապոնական TEPSCO ընկերությունն է, որպես նախագծի գլխավոր կապալառուն թենդերի արդյունքներով ընտրվել է  ճապոնական «Mitsui & Co Ltd and JS Engineering & Construction Corp.» կոնսորցիումը։

Երևանի ՋԷԿ-ը նախագծվել և կառուցվել է 1963-67թթ.։ Կայանի անվանական հզորությունը 550 ՄՎտ է։ Այսօր աշխատում է ՋԷԿ-ի յոթ ագրեգատներից միայն մեկը՝ 50 ՄՎտ հզորությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։