478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը հրաժարվելու է գլխավորել նորաստեղծ խորհրդարանական հանձնաժողովները. խմբակցության քարտուղար
16:59
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը մտադիր է հրաժարվել գլխավորել նոր խորհրդարանական հանձնաժողովները, որոնք նախատեսվում է ստեղծել ՀՀ ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվել են նախօրեին, հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Փոփոխություններով նախատեսվում է գյուղատնտեսության, բնապահպանության և բնօգտագործման հարցերով հանձնաժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի և սոցիալական հարցերի հանձնաժողովի ստեղծում։ Կանոնակարգում արված փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը հասել է 12-ի։

«Եթե մեր խմբակցությանն առաջարկվի խորհրդարանական նոր հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը, մենք մտադիր ենք հրաժարվել, քանի որ դրանց ստեղծումը զուտ ձևական մոտեցում ենք համարում»,- ասաց նա երեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սաֆարյանի խոսքով, «հանձնաժողովները ստեղծվում են կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, և դրանց նպատակն է ոչ թե բարձրացնել խորհրդարանական ընդդիմության դերը, այլ բավարարել կոալիցիայի նոր անդամ «Օրինաց երկիր» կուսակցության շահերը։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» ր ՀՅԴ կուսակցությունները։

Այսօրվա դրությամբ Հայաստանի խորհրդարանում գործում են ինը մշտական հանձնաժողովներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, պետաիրավական հարցերի հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով, տնտեսական հարցերի հանձնաժողով։ Բարեփոխված Սահմանադրության համաձայն, Հայաստանի խորհրդարանում կարող են գործել 12 մշտական հանձնաժողովներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: