486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին հայ մարզիկները նվաճել են ավելի քան 20 մեդալներ՝ եվրոպական առաջնությունների ժամանակ
15:12
27 Մայիսի 2008

2008 թ. ընթացքում եվրոպական առաջնությունների ժամանակ հայ մարզիկները նվաճել են տարբեր հարգի 24 մեդալ, տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Ընթացիկ տարվա ընթացքում հայ մարզիկները մասնակցել են 25 ազգային առաջնությունների, 46 ուսումնամարզական հավաքների և 47 միջազգային մրցաշարերի։ Արդյունքում, մեր մարզիկները կարողացել են նվաճել տարբեր հարգի 24 մեդալ, որոնցից 15-ը բարձրագույն հարգի են», - երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Ներկայացնելով 2008 թ. ծրագիրը՝ Գրիգորյանն ավելացրեց, որ ընթացիկ տարում նախարարությունը կանցկացնի մի շարք խոշորամասշտաբ միջոցառումներ, որոնց թվում` «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը։

«Տարեցտարի այս միջոցառմանը մասնակցող ընտանիքների թիվն աճում է, ինչը վկայում է մարզական կյանքի նկատմամբ հետաքրքրության աճի մասին», - ասաց նա՝ ավելացնելով, որ 2008 թ.-ին այդ ակցիայի մասնակից-ընտանիքների թիվը կհասնի շուրջ 110-ի։

Բացի այդ, նրա խոսքերով, ավանդական է դարձել նաև հանրակրթական դպրոցների մասնակիցների շրջանում վեց մարզաձևերով դպրոցական սպարտակիադաների անցկացումը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետբյուջեի միջոցներով արդեն վերանորոգվել է մարզական 51 օբյեկտ, մասնավորապես, մարզադահլիճներ, որոնք ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Ընթացիկ տարվա ձեռքբերումների թվում նախարարը նշեց Իրանի և Բուլղարիայի հետ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

«Համաձայնագրի շրջանակներում նախատեսված են փորձի փոխանակմանը, մարզիկների և մարզիչների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Պայմանագրում նշված են բոլոր այն կետերը, որոնք աջակցելու են հայկական սպորտի զարգացմանը», - ասաց նա։

Բացի այդ, ընթացիկ տարում անցկացվելու են միջոցառումներ՝ երկրի մարզերում սպորտի զարգացման համար։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: