478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի նախադեպի մեխանիկական ներգործությունն այլ հակամարտությունների վրա չի նշմարվում. Կազիմիրով
14:37
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի նախադեպի մեխանիկական ներգործությունը Հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների կարգավորման վրա չի նշմարվում, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Իմ կարծիքով, նախադեպերը կարող են խաղալ որոշակի, բայց ոչ որոշիչ դեր։ Բոլոր հակամարտություններն իրենց տեսակի մեջ առանձնահատուկ են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ դրանք ընդհանրություններ չունեն»,- երեքշաբթի Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Այս կապակցությամբ դիվանագետը նշեց, որ բոլոր հակամարտությունների ներքին հիմքը նույնն է՝ յուրաքանչյուր կողմից ուժի կիրառում՝ հիմնախնդիրը լուծելու իր շահերին համապատասխան։

Կազիմիրովի խոսքերով, յուրաքանչյուր հակամարտության լուծման իրական հիմքն, առաջին հերթին, դարաշրջանի, տարածաշրջանի ու կոնկրետ հանգամանքների գնահատականն է, ինչպես նաև այս կամ այն հակամարտության առանձնահատկությունը։

«Կոսովոյի նախադեպի առանձնահատկությունը ոչ այնքան հակամարտության կողմերի ներքին համաձայնության հարցն է, որքան արտաքին ուժային միջամտությունը՝ աղաղակող ձևերով»,- հստակեցրեց նա՝ ավելացնելով, որ ռուսական դիրքորոշումը հատկապես այն է, որ շարունակվեն բանակցությունները և փնտրվի որևէ փոխադարձաբար կիրառելի որոշում։

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հայտարարեց Սերբիայից իր անկախության մասին։ Այս պահին մարզի անկախությունը ճանաչել է մոտ 40 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Միաժամանակ, Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան և մի շարք այլ պետություններ կտրականապես մերժում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, հայտարարելով, որ մարզի կողմից իր նոր կարգավիճակը միակողմ հռչակելու քայլն անօրինական է և հանգեցնում է միջազգային իրավունքի նորմերի ամենակոպիտ խախտումների։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։