484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասի անվտանգության և կայունության խնդիրները
13:26
27 Մայիսի 2008

ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կքննարկեն Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող խնդիրներ, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Նրա խոսքերով, վերջերս ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Էդվարդ Նալբանդյանի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 29-ից հունիսի 1-ը։

«Բանակցությունների օրակարգի կենտրոնական հարցերից է փոխգործակցության խնդիրը՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։ Հայ գործընկերների հետ բազմաշերտ կապերի զարգացումը Մոսկվայում դիտում են որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման, այնտեղ պահպանվող հակամարտությունների կարգավորման տեսակետից»։

«Կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակը», - ասել է ռուս դիվանագետը։ Նրա խոսքերով, հանդիպմանը ենթադրվում է նաև համեմատել Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները՝ սկզբունքային միջազգային հարցերի շուրջ։ Այդ դիրքորոշումների համընկնելու կամ միմյանց մոտ լինելու հիման վրա կողմերը կարող են համաձայնեցնել Մոսկվայի և Երևանի արտաքին քաղաքականության գործողությունների համակարգման բարեփոխմանն ուղղված քայլերը», - նշել է դիվանագետը։

«Մասնավորապես, հուսով ենք շարունակել համատեղ սերտ հետագա աշխատանքը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ, ինչպես նաև բազմակողմ ֆորումների շրջանակներում»,  - ասել է Նեստերենկոն։ Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին՝ ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հայտարարել է, որ այն անփոփոխ կմնա։

«Մենք նպատակադրված ենք հետագայում ևս աջակցել հակամարտող կողմերին՝ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Ելնում ենք նրանից, որ կարգավորման բանաձևի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունն ընկած է հենց հայերի և ադրբեջանցիների վրա։ Ռուսաստանը պատրաստ կլինի աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի հակամարտության մեջ ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում՝ հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր», - ավելացրել է դիվանագետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։