478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից հանրապետությանը ցուցաբերած աջակցությունը
10:39
27 Մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յասուո Սաիտոյին (Yasuo Saito, նստավայրը Մոսկվա), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների իրականացման, ենթակառուցվածքների զարգացման գործում և մի շարք այլ ոլորտներում տարիներ շարունակ Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերված աջակցությունը` շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու օժանդակության համար», - նշել են մամուլի ծառայությունից։

Վարչապետը կարևորել է մայիսի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ ստորագրվելիք հայտագիրը` «ՀՀ տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով 2005թ. մարտի 29-ի հայտագրերի փոխանակմամբ տրամադրված վարկի գումարի փոփոխության մասին»,  որի շրջանակներում նախատեսվում է էներգետիկայի զարգացման նպատակով լրացուցիչ միջոցների հատկացում, ինչը այս ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվող ևս մեկ կարևոր քայլ է:

Տիգրան Սարգսյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, որը, նրա համոզմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, աշխատանքի համակարգման լավ հնարավորություն է ընձեռում և կարող է դառնալ նոր ծրագրերի, փոխգործակցության նոր ոլորտների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման միջոց:

Փոշահավետ ծրագրերի իրագործման շրջանակներում վարչապետը նշել է հատկապես զբոսաշրջության, գիտատեխնիկական, փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրագործման հեռանկարայնությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության բացումը:

«Դեսպան Յասուո Սաիտոն նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այս հարցում հնարավորինս աջակցելու Հայաստանին` նկատի առնելով, որ դեսպանության բացմամբ հայ-ճապոնական հարաբերություններն ավելի կամրապնդվեն», - նշել են մամուլի ծառայությունից։

Բացի այդ զրուցակիցները անդրադարձել են միջազգային ասպարեզում, այդ թվում` ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: