482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն կայքում տեղադրել է 2008 թ. նախագահական ընտրություններին Ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծությունը
19:52
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի նիստի ընթացքում քննարկել է 2008 թվականի փետրվարի 19-ին Ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծությունը՝ տեղադրելով այն  www.elections.am վեբ-կայքում։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, վերլուծությունը հավանության է արժանացել ԿԸՀ յոթ անդամների կողմից՝ մեկ «դեմ» ձայնով («Ժառանգություն» կուսակցությունից ԿԸՀ անդամը)։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների կազմակերպման և նախապատրաստման լայնածավալ աշխատանք է իրականացրել՝ ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանած կարգով ու ժամկետներում»,- ասաց ԿԸՀ ղեկավարը։

ԿԸՀ վերլուծության համաձայն, հանձանաժողովը հաստատել է  հիմնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցը, որի բոլոր կետերի կատարումը դրանում սահմանված ժամկետներում ապահովվել է։ Այնտեղ նշվում է, որ քվեարկության օրը իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 98 քաղաքացի, բավարարվել է 49-ը դիմում, լիազոր մարմնի  համապատասխան տեղեկանքներով ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է մոտ 250 ընտրող։ Ընդհանուր առմամբ քվեարկության օրն ընտրվելու իրավունքը վերականգնել է քվեարկության մասնակիցների ընդամենը 0,02 տոկոսը։

Փաստաթղթում նշվում է, որ այս ընտրությունների ժամանակ առաջին անգամ կիրառվեց ըստ գտնվելու վայրի քվեարկելու իրավունքի ինստիտուտը, որը մոտ 15 հազար ընտրողի հնարավորություն տվեց քվեարկության օրը մասնակցել ընտրություններին իրենց գտնվելու վայրի ընտրական տեղամասում։

Քվեարկության օրը ընտրությունները դիտարկել է մոտ 32 հազար վստահված անձ, 14 հազար տեղական դիտորդ՝ 39 կազմակերպությունից, 600-ից ավելի միջազգային դիտորդ՝ 6 կազմակերպությունից։ Հանձնաժողովի անդամները ծանոթացել են ստացված բոլոր դիմումներին և դրանց պատասխաննեևրին, դիմումների պաստասխանները տեղադրվել են հանձնաժողովի ինտերնետային կայքում։ Արձանագրվել է ընտրողների մեծ ակտիվություն՝ մասնակցությունը կազմել է 70,47 տոկոս։

Վերլուծության մեջ նշվում է, որ փետրվաի 24-ին հանձնաժողովը քննարկել է փետրվարի 19-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմումները և գրանցել է, որ դիմումներում առկա տեղեկությունը օրենսգրքի խախտումներ չի պարունակում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Փաստաթղթում ասվում է, որ վատ ավանդույթ է դարձել  քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելն ու իրավական գործընթացները քաղաքականացնելը։ «Ընտրական բարի ավանդույթների պակասի, ինչպես նաև ընտրական գործընթացներում սեփական սխալներն ընդունելու ու գնահատելու համարձակություն չունենալու պատճառով ընտրությունների արդյունքները հերթական անգամ վիճարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանում։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելիս ամենամեծ խնդիրը այն խախտումների և դրանց քանակի որոշարկումն է, որի պարագայում կարելի է պնդել, որ վերջինները կարող էին ազդել ընտրությունների  արդյունքների վրա։ Ազդեցության օբյեկտիվ ապացույցների բացակայությունը նշանակում է, որ ընտրությունները վավեր են։ Այս տրամաբանությունից ելնելով՝ ՀՀ սահմանդրական դատարանը մերժեց երկու դիմումներն էլ՝ ուժի մեջ թողնելով հանձնաժողովի որոշումը՝ հանրապետության նախագահ ընտրվելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել օրենսգրքի հետագա բարելավմանն ուղղված առաջարկությունները։

Փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով, ընտրողների 52,82 տոկոս ձայներով հաղթել է Սերժ Սարգսյանը, ով մեկ տարի զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: