486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը հերքող անձինք հինգ տարով կազատազրկվեն. նախարար
19:40
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. վերջին Սլովակիայի խորհրդարանն ընդունելու է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2009թ. հունվար-փետրվար ամիսներին, ասաց Սլովակիայի արդարադատության նախարար, փոխվարչապետ Ստեֆան Հարաբինը (Stefan Harabin)։

«Սլովակիայում, որի խորհրդարանը 2004թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գործում էր Հրեաների Հոլոքոստը հերքելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքը։ Փոփոխություններով մենք ընդլայնում ենք օրենքի շրջանակները և այն տարածում ենք այն բոլոր ցեղասպանությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վրա»,- ասաց Հարաբինը երկուշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսին։

1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվեց և իրագործվեց երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի և տեղահանումների հետևանքով զոհվեց շուրջ 1,5 միլիոն մարդ։ 350 հազար հայեր փախան Կովկաս և Եվրոպա։ Արդյունքում Թուրքիայում 20-րդ դարի սկբին բնակվող 2 միլիոն հայերից մնաց 150 հազարը։

Ինչպես տեղեկացրեց Ստեֆան Հարաբինը, օրինագիծը Սլովակիայի կամ օտարերկրյա քաղաքացու համար, որն իրեն թույլ է տվել Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը կամ Սլովակիայի քաղաքացին, որն իրեն թույլ է տվել արտասահմանում հերքել Հայոց ցեղասպանությունը, կարող է դատարանի որոշմամբ հինգ տարի ազատազրկվել։

Հարաբինի խոսքով, օրինագծում, որը ներկայումս գտնվում է երկրի կառավարության քննարկման փուլում, հատկապես ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը։ «Մյուսների ֆոնի վրա Հայոց ցեղասպանությունը  ամենակարևորն է»,- ընդգծեց նա։

Հարաբինը նշեց, որ ներկայումս օրենքի տեքստի վերաբերյալ որևէ դիտողություն չի ստացվել։ Սլովակիայի արդարադատության նախարարը հայտարարեց, որ տվյալ օրինագիծը ցանկացած ժողովրդավար երկրի համար կարևորագույններից մեկն է։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։