478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն ողջունում է Կոսովոյում հայ խաղաղապահների թվի ավելացումը. Փենինգթոն
19:31
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն ողջունում է Կոսովոյում հայ խաղաղապահների թվի ավելացման փաստը, երկուշաբթի հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ։ 

«Անդրադառնալով բազմազգ դիվիզիայի կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին՝ Փենինգթոնը ողջունեց Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում մեր խաղաղապահ դասակի թվաքանակի կրկնապատկման փաստը»,- ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տրամադրած հաղորդագրությունում։

Ինչպես կարծում է Փենինգթոնը, դա նպաստում է Հայաստանի ներգրավվածությանը միջազգային գործընթացներին, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում են խաղաղարար առաքելություն իրականացրած մի շարք հայ խաղաղապահների պարգևատրման նախապատրաստական աշխատանքները:

Փենինգթոնը հույս հայտնեց, որ Հայաստանի պաշտպանության նոր նախարարի նշանակումից հետո երկուստեք համագործակցությունն էլ ավելի կխորանա վերջինիս պաշտոնավարման ընթացքում:

Նա նաև շնորհակալություն հայտնեց նախարարին` վերջերս Ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակության կատարած այցը Հայաստան բարձր մակարդակով անցկացնելու համար:

Հանդիպման ընթացքում նախարար Օհանյանը նշել է, որ Հայաստանի համար խաղաղապահ առաքելությունն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն. ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները միջազգային ստորաբաժանումների կազմում փորձ և հմտություն են ձեռք բերում:

Կողմերը նաև փաստել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն իր դերակատարությունն ունի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում:

Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան 2008» զորավարժությունների կազմակերպչական աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը նշել են, որ տարածաշրջանային անվտանգության առումով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հետայսու ևս բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն խնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ինչպես մինչ այդ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 2015 թվականին Հայաստանը մտադիր է ունենալ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան խաղաղապահ բրիգադ, ընդ որում, այդ ճանապարհին առաջին քայլը կլինի Կոսովոյում հայ խաղաղապահների թվաքանակի ավելացումը։

Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում են հունական գումարտակի կազմում՝ 2004 թ. փետրվարի 12-ից։ Ներկայումս Կոսովոյում գտնվող հայ «կապույտ բերետների» թիվը 34 է։ Խորհրդարանի հաստատմանը ներկայացված Հայաստանի և Հունաստանի միջև փոխըմբռնման հուշագրում փոփոխությունների կատարելու մասին արձանագրության համաձայն, նախատեսվում է Կոսովո գործուղել ՀՀ ԶՈՒ լրացուցիչ հրաձգային վաշտ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։