481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնն արժանացել է Հայաստանի նախագահի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար
18:50
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիացի հայտնի պատմաբան Իվ Տերնոնն արժանացել է Հայաստանի նախագահի 2007թ. մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար։

«Ես հպարտություն եմ զգում, որ ֆրանսիացի գիտնականին է հանձնվում մրցանակը և հուսով եմ, որ այն կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ասաց Տերնոնը լրագրողներին երկուշաբթի՝ մրցանակների հանձնման արարողությունից հետո։

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ փաստը չի ընդունել աշխարհը։ «Տվյալ պահին Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրենսդրական մակարդակով դատապարտի Ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատում այդ հարցի քննարկումը կախված է քաղաքական համատեքստից, մասնավորապես, Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հարցից»,- ասաց Տերնոնը։

Իր հետագա ծրագրերի շրջանակներում ֆրանսիացի գիտնականը նշել է երեք ցեղասպանությունների՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, Շոայի (Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի ժամանակ հրեաների կոտորածները) և Ռուանդայի ցեղասպանությունների ուսումնասիրությունը, մասնավորապես, այդ հանցագործությունների նմանությունների և տարբերությունների վերհանման աշխատանքը։

Միաժամանակ նա նշեց Թուրքիայում հայերի կոտորածներից հետո 1920-1929թթ. իրադարձությունների ուսումնասիրությունը։ «Դա հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ Ցեղասպանություն հանցագործությունը»,- ասաց Տերնոնը։

Իր հետագա ծրագրերի թվում նա նշեց նաև այցը Լեռնային Ղարաբաղ։  «Ես չորս անգամ եղել եմ Հայաստանում, սակայն առաջին անգամ եմ մտադիր այցելել Ղարաբաղ և շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց Տերնոնը։

Այս տարի Հայաստանում նախագահի մրցանակները հանձնվել են 26 մրցանակակիրների՝ 12 անվանակարգերում։ Նախագահի մրցանակը Հայաստանում հանձնվում է ամեն տարի՝ 2001 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում՝ բնական, տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի, բժշկության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների բնագավառներում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: