478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի հրամանագրով մի շարք գործիչներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով
18:33
26 Մայիսի 2008

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 26-ի հրամանագրով մի շարք գործիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը և  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը։

Նախագահի հրամանագրով, Մխիթար Հերացի մեդալով պարգևատրվել են Գյումրու ուռուցքաբանության դիսպանսերի բժիշկ-ուռուցքաբան Ալեքսան Գրիգորյանը, Մարտունու հիվանդանոցի մանկաբույժ Ատոմ Մանուկյանը, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Սուսաննա Սահակյանը և Ագարակի հիվանդանոցի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը։

Նույն հրամանագրով Մովսես Խորենացի մեդալով պարգևատրվել են Վանաձորի

Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանի հանրային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դուդուկահար Սերյոժա Կարապետյանը,  արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Հասմիկ Հարությունյանը։

Անանիա Շիրակացի մեդալով պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: