480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակույթի նախարարությունը 2008-2012 թթ. ծրագրում է պահպանել մշակութային ժառանգությունը և զարգացնել ժամանակակից արվեստը
18:15
26 Մայիսի 2008

Հայաստանի մշակությի նախարարության համար 2008-2012 թթ., կառավարության ծրագրի շրջանակներում, գերակա են լինելու մշակույթի ապակենտրոնացումը, ժառանգության պահպանումն ու ժամանակակից արվեստի զարգացումը, ասաց հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Մենք առաջնահերթությունների ցանկ ենք կազմել, որով պետք է իրականացնենք մեր գործունեությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- երկուշաբթի լրագրողներին Երևանում ասաց Պողոսյանը՝ ներկայացնելով կառավարության մշակութային քաղաքականությունը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կարևոր ուղղություն է համարվում հանրապետությունում մշակութային դաշտի համաչափ զարգացումը, ինչպես նաև դրա ապակենտրոնացումը շարունակելը։

«Դեռևս 2007 թվականին կառավարությունը մարզերում մշակույթի զարգացման եռամյա ծրագիր է ընդունել։ 2009 թվականին՝ դրա ավարտից հետո, մենք մոնիտորինգ կանցկացնենք, որի արդյունքներով պարզ կդառնա այս ծրագրի արդյունավետությունը»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ տվյալ ծրագրի շրջանակներում երկրի մարզերում երեք տարվա ընթացքում կբացվեն 30 երիտասարդական մշակութային կենտրոններ։

Խոսելով երկրորդ առաջնային ուղղության՝ պատմամշակութային ժառանգության պահպանության մասին, նախարարը նշեց ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս գտնվող հուշարձանների ամբողջական ցուցակի առկայության կարևորությունը։

«Մեր ժառանգության պահպանության համար մենք պետք է ամբողջական տեղեկատվություն ունենանք այդ հուշարձանների վերաբերյալ»,- ասաց նա։

Այս համատեքստում նախարարն ավելացրեց, որ 2007 թվականից Մշակույթի նախարարությունն իրականացնում է հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների գրանցման ծրագիրը։

«Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակներում արդեն գրանցվել է տարբեր երկրներում գտնվող մշակույթի երեք հազար հուշարձան»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագրի առաջին փուլը կավարտվի 2010 թվականին։

Հայկական մշակույթի երրորդ առաջնահերթությունը նախարարը նշեց  ժամանակակից արվեստի զարգացումը։ Այս համատեքստում Պողոսյանն ընդգծեց  անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ու պրոֆեսիոնալ կադրերի  առկայության կարևորությունը՝ նշելով համալսարաններ ընդունվելիս պետպատվերի համակարգի վերանայման անհրաժեշտությունը։

Նախարարի խոսքերով, պետպատվերի շրջանակներում բուհերն ավարտած ուսանողների մեծամասնությունը աշխատանքի է տեղավորվում ոչ իր մասնագիտությամբ և հայրենիքի հանդեպ պատասխանատվություն չի զգում։

Պողոսյանը կարծում է, որ կառավարական ծրագրի իրականացման ժամանակ կարևոր դեր պետք է հատկացնել կադրերի որակավորման բարձրացմանը։

Կառավարության հնգամյա ծրագիրը հաստատվել է Հայսաստանի Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: