485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի մրցանակ 2007-ի մրցանակի արժանացել են գիտության և արվեստի 26 գործիչներ
17:51
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահի մրցանակ 2007-ի մրցանակները հանձնվել են երկուշաբթի Երևանում։ 12 անվանակարգերում մրցանակակիրներ են դարձել գիտության և արվեստի 26 գործիչներ։

Մրցանակները հանձնելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին հերթին շնորհավորեց մրցանակակիրներին՝ նման բարձր պարգև ստանալու կապակցությամբ։ «Այս մրցանակով մենք գնահատում ենք ձեր կատարած աշխատանքը և հանրության ուշադրությունն ենք հրավիրում ձեր օրինակին»,- ասաց պետության ղեկավարը։

Սարգսյանը նշեց, որ առաջին անգամ է այդ մրցանակը հանձնում պետության ղեկավարի կարգավիճակում և գոհունակություն հայտնեց դափնեկիրների հաջողություններից։

«Ես ուրախ եմ ձեր հաջողությունների համար, քանի որ դրանք մեր բոլորիս և մեր ժողովրդի հաջողությունն են, հատկապես ուրախ եմ մեր տաղանդավոր երիտասարդների համար, որոնց ձեռքբերումներն ուղղված են հայկական գիտության և արվեստի շարունակությանն ու փառքի պահպանմանը»,- ասաց Սարգսյանը։

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Պողոսյանների ընտանիքին՝ նախագահական մրցանակներ սահմանելու գաղափարի իրականացման համար։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ» անվանակարգում մրցանակի արժանացան պրոֆեսոր Յուրի Բարսեղովը (Ռուսաստան)՝ «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար, ինչպես նաև պատմաբան Իվ Տերնոնը (Ֆրանսիա)՝ հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Յուրի Բարսեղովն իրեն հասանելիք նախագահական մրցանակաը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, նվիրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հաշմանդամներին և Արցախյան պատերազմում զոհվածների երեխաներին աջակցելու հիմնադրամ ստեղծելու նպատակով։

«Արվեստ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Հայաստանի վաստակավոր նկարիչ Արամազդ Կարապետյան-Շիրազը՝ «Կանչեր հոգևոր» յոթ քանդակների համար, «Գրականություն» անվանակարգում՝ հրապարակախոս Զորի Բալայանը՝ «Կիլիկիա» եռագրության համար, «Հումանիտար գիտություններ» անվանակարգում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը՝ «Արաբական երկրների պատմություն (VIIդ.-2005թ.)» քառահատոր աշխատության համար։

«Բնական գիտություններ» անվանակարգում մրցանակներ են հանձնվել «Օպտիկապես ոչ գծային նոր բյուրեղների ստացումը և հետազոտումը» և «Համակարգչային կենսաբանություն. էրիթրոցիտի թաղանթի մոդելավորումը և ուսումնասիրությունը համակարգչային փորձի և մոլեկուլային դինամիկայի մեթոդով» գիտական հոդվածների համար, «Ֆիզիկա» անվանակարգում՝ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն» հոդվածների շարքի համար, «Բժշկագիտություն» անվանակարգում մրցանակի է արժանացել բժկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գերոգի Օկոևի ղեկավարած գիտական խումբը՝ Հայաստանում արտամկանային բեղմնավորման մեթոդի ներդրման և իրականացման համար։

«Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր» անվանակարգում նախագահական մրցանակ ստացավ «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը՝ «Նավարկություն յոթ ծովերով» ծրագրի իրագործման համար։

Հանձնվել են նաև Նախագահի երիտասարդական մրցանակներ։ «Կերպարվեստ և կինո» անվանակարգում մրցանակի արժանացան «Քաղաքը» գրաֆիկական աշխատանքների շարքի, «Կերպարներ» գեղանկարների շարքի և «Հայկական վերածնունդ» հագուստի հավաքածուի հեղինակները։

«Գրականություն» անվանակարգում նախագահական մրցանակը հանձնվեց Ռուզաննա Ոսկանյանին՝ «Թափանցիկ անձրևներ» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Դասական երաժշտություն» անվանակարգում մրցանակները հանձնվեցին երկու ուղղություններով. «Գործիքային կատարում» անվանակարգ և «Երգեցողություն» անվանակարգ։

«Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում այս տարի մրցանակակիրներ չեն եղել։

Նախագահի մրցանակի Հայաստանում հանձնվում է ամեն տարի՝ 2001 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում՝ բնական, տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի, բժշկության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների բնագավառներում։

Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակը հանձնվում է գեղանկարչության և կինոյի, գրականության և դասական երաժշտության բնագավառներում։ 2005 թվականից սկսած մրցանակ է հանձնվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար։

Մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը՝ ի դեմս Ժան և Ալբերտ Պողոսյանների։ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար» անվանակարգի մրցանակակիրները ստանում են 10 հազար դոլար, իսկ մյուս անվանակարգերի մրցանակակիրները՝ 5 հազարական դոլար,  երիտասարդական մրցանակը կազմում է 2,5 հազար դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։