483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ԱՊՀ երկրներին արժեթղթերի հետ գործառույթները պարզեցնելու ծառայություններ առաջարկել. վարչապետ
17:45
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դիտարկում է պարտատոմսերի և արժեթղթերի հետ կապված գործառույթները պարզեցնելու նպատակով ԱՊՀ երկրներին ավանդային ծառայություններ մատուցելու հնարավորությունը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«ԱՊՀ երկրներում, որտեղ արագ տեմպերով զարգանում է ինչպես արժեթղթերի շուկան, այնպես էլ դրանց գրանցման և գործարքներ իրականացնելու գործառույթները, մինչ օրս չի լուծվել  անդրսահմանային առևտրի իրականացման հարցը»,- ասաց նա շաբաթ օրը՝ Դիլիջանում տեղի ունեցած առաջին ֆինանսա-բանկային համաժողովի ընթացքում։

Սարգսյանը նկատել է, որ զարգացած երկրներն արդեն անցել են զարգացման այդ փուլը և ստեղծել են համապատասխան կառույցներ, մասնավորապես, Clear Stream և Euro Stream համակարգերը, որոնք տարբեր երկրներում տարբեր արժեթղթերով առևտուր իրականացնելու հնարավորություն են տալիս։

«Եվ եթե որևէ մի երկիր հուսալի կառույցներ ստեղծելու ճանապարհով ԱՊՀ երկրներին համապատասխան ծառայություններ առաջարկի, ապա նրան կհաջողվի այս առումով համեմատական առավելություններ ստանալ»,- պարզաբանեց նա։  

Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ Ստոկհոլմի ОМХ բորսային օպերատորի Հայաստան գալը դիտարկվում է որպես համեմատական առավելություն։

«Այս հեղինակավոր կազմակերպության հետ մեզ կհաջողվի բեկումնային նախագծեր իրականացնել այս ոլորտում, և հիմնական խթանը կդառնա այն, որ նման կառույցների ստեղծումը էապես կնվազեցնի ԱՊՀ երկրների համար արժեթղթերի հետ տարատեսակ գործառույթների իրականացման ծախսերը»,- ասաց Սարգսյանը։

2008թ. հունվարի 7-ից շվեդական OMX (ներկայումս՝ NASDAQ OMX Group) օպերատորը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։