483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին գիտական և մշակութային վերածնունդ է անհրաժեշտ. նախագահ
17:32
26 Մայիսի 2008

Հայաստանին գիտական և մշակութային վերածնունդ է անհրաժեշտ, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանձնելով 2007 թ. գիտության և արվեստի ոլորտներում նախագահական մրցանակները։

Ինչպես նշեց նախագահը, 90 տարի առաջ այս օրերին Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հաղթանակների շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը։

Նրա խոսքերով, պետականության վերականգնումը ենթադրում է նաև ժողովրդի արժեքների համակարգի, լայն իմաստով՝ նրա մշակույթի զարգացում, այն համակարգի, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության հիմքը։

«Վստահ եմ, որ հայկական պետությունը հայկական մշակույթի զարգացման ու պահպանման հատուկ առաքելություն ունի»,- ասաց Սարգսյանը։

Ընդ որում նա ընդգծեց, որ տվյալ առաքելության արդյունավետ իրականացման ճանապարհին գիտության և արվեստի գործիչները լուրջ խնդիրներ ունեն։

«Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նրա միջազգային վարկանշի բարձրացմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է գիտական, հոգևոր և մշակութային վերածնունդ»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց նախագահը, մշակութային կյանքում անհրաժեշտ են որակյալ և խորը փոփոխություններ։

«Դուք՝ գիտության և մշակույթի գործիչներդ, լուրջ դեր եք խաղում մեր երկրում բարոյական մթնոլորտի և հասարարական իդեալների ձևավորման գործում։ Եվ ես վստահ եմ, որ մտավորականության դերի նշանակության բարձրացումը արդիական է Հայաստանում»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես կարծում է նախագահը, եթե երկրում դպրոցականները երազում են ոչ միայն իրավաբան կամ գործարար, այլև գիտնական ու երաժիշտ դառնալ, ապա նման երկրի գործերը նորմալ հունով կզարգանան։

«Դրա համար երիտասարդ սերնդին ընդօրինակելու համար մարդիկ և գործեր են անհրաժեշտ։ Այսօրվա դրությամբ դուք այդ օրինակն եք, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար»,- ասաց Սարգսյանը։

2008 թվականին նախագահի մրցանակ է շնորհվել 26 մրցանակակրի՝ 12 անվանակարգում։ «Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում այս տարի միցանակակիրներ չեն եղել։

Բնական և հումանիտար գիտությունների ոլորտում Նախագահի մրցանակ Հայաստանում շնորհվում է ամեն տարի՝ սկսած 2001 թվականից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում։

2005 թվականից մրցանակ է շնորհվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար։

Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը՝ ի դեմս Ժան և Ալբերտ Պողոսյանների։ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար» անվանակարգի մրցանակակիրները ստանում են 10 հազար դոլար, իսկ մյուս անվանակարգերի մրցանակները՝ 5 հազարական դոլար, իսկ երիտասարդական մրցանակը կազմում է 2,5 հազար դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։