484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ պատվավոր կոչումներ է շնորհել
16:08
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ պատվավոր կոչումներ շնորհելու մասին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Ժողովրդական արտիստի» կոչում է շնորհվել ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին, «Ժողովրդական նկարչի» կոչում՝ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։

 «Վաստակավոր արտիստի» պատվավոր կոչմանն են արժանացել դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը, դաշնակահարԱրմեն Բաբախանյանը, Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Նորայր Դավթյանը, «Սայաթ-Նովա»  աշուղական երգի անսամբլի գործիքային մասի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր պարուսույց   Ասատուր Կարապետյանը, Կոմիտասի անվան պետական քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, երգչուհի Աննա Մայիլյանը։

«Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչման է արժանացել գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, իսկ «Վաստակավոր մանկավարժի» պատվավոր կոչման` Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցի զինղեկ, գնդապետ Դանիել Թադևոսյանը։

«Արվեստի վաստակավոր գործչի» պատվավոր կոչման են արժանացել գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,  ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար                                 

Արմեն Թութունջյանը, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի  Սարյանը։ 

«Մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչման են արժանացել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, «Բերդ»  պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գևորգյանը, ՀՀ ՊՆ սպայի տան «Սարդարապատ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Մուրադ Հակոբյանը, դաշնակահար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը, «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը։

«Վաստակավոր լրագրողի» պատվավոր կոչման է արժանացել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանը։

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը, որը գոյատևեց 1918-1920թթ.։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։