481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Զարգացման համահայկական բանկը կոչված է հզորացնել հայության ներուժը. վարչապետ
14:36
26 Մայիսի 2008

Զարգացման համահայկական բանկը կոչված է հզորացնել հայության ներուժն ողջ աշխարհում և միաժամանակ ֆինանսական ծառայություններ մատուցել Հայաստանի ոչ ռեզիդենտներին, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Դիլիջան քաղաքում կայացած ֆինանսաբանկային առաջին համաժողովի ընթացքում կառավարության ղեկավարը հնչեցրել է Զարգացման համահայկական բանկի հնարավորությունը՝ երկրի մրցակցային առավելությունների հզորացման և ընդլայնման համատեքստում։

«Դա էթնիկ բնույթի հայկական նախագիծ է, քանի որ դրա նախաձեռնողներն ու ապագա իրականացնողներն ազգությամբ հայեր են», - ասել է Սարգսյանը իր ելույթի ընթացքում։

Միաժամանակ նրա խոսքերով, դա ավանդական բանկի շրջանակներում առանձնահատուկ կառույց է, որի վրա մի շարք յուրահատուկ գործառույթների իրականացման պատասխանատվություն է դրվելու։

«Համահայկական բանկը չպետք է մրցակցի առևտրային բանկերի հետ և չպետք է գործի գործարար միջավայրում՝ այդ դաշտում շուկայական շեղումներ չմտցնելու համար», - պարզաբանել է նա։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ բանկը զբաղվելու է ֆանդռեյզինգով (միջոցների որոնում՝ ոչ-կոմերցիոն նախագծերի և կազմակերպությունների համար), ինչն անհրաժեշտ է Հայաստանի կառավարության 2008-2012 թթ. ծրագրում արձանագրված հինգ գերակա ազգային ծրագրերի իրականացման համար։

«Զարգացման համահայկական բանկը լավ գործիք կդառնա՝ այդ ծրագրերի իրականացման համար՝ ֆինանսական միջոցների որոնման գծով, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների համար կարող է որպես կամուրջ ծառայել՝ ազգային ծրագրերի իրականացման համար», - ընդգծել է նա։

Այդ առնչությամբ Սարգսյանը ասել է, որ Ազգային մրցակցության խորհրդի կողմից Բանկի ստեղծման գաղափարը հավանության արժանացնելուց հետո՝ նախագիծը քննարկման կներկայացվի շահագրգիռ անձնաց և կառույցներին՝ այդ առնչությամբ համապատասխան առաջարկություններ և դիտողություններ ստանալու համար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: