480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու համար անհրաժեշտ է ընդլայնել գործառնական ծառայությունների մասշտաբները. վարչապետ
13:03
26 Մայիսի 2008

Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու ճանապարհի խնդիրներից մեկը տարածաշրջանային մասշտաբներում back-գրասենյակների ծառայությունների ընդլայնումն է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Դիլիջան քաղաքում կայացած ֆինանսաբանկային առաջին համաժողովի ժամանակ։

«Դա նշանակում է, որ Հայաստանում պետք է ստեղծվի վերջնահաշվարկների և կլիրինգային ծառայությունների մատուցման հնարավություն», - ասել է նա։

Ինչպես տեղեկացրել է կառավարության ղեկավարը, այդ ծառայություններից կարող են օգտվել տարածաշրջանում գործող ներդրումային և ավանդային բանկերը, ինչպես նաև դեպոզիտային ծառայություններ մատուցող ֆինանսական կազմակերպություններ։

Այդ առնչությամբ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի որոշակի համեմատական առավելությունների պայմաններում՝ այդ միջազգային ֆինանսական հաստատություններն ի վիճակի են իրականացնել իրենց գործառնական ծառայություններից որոշները՝ հանրապետության տարածքում հաճախորդների վերջնահաշվարկների և կլիրինգների գծով։

Վարչապետը ասել է, որ վերջնահաշվարկային և կլիրինգային ծառայությունների համար նախապայմաններն են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածքների առկայությունը, հեռախոսային, արբանյակային և ինտերնետային արագ կապը, համապատասխան իրավական դաշտը, որը կապահովի տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի համալիր ծրագրի ներդրումը։

Միաժամանակ Սարգսյանի խոսքերով, «Հայաստանի համեմատական առավելությունները կայանում են նրանում, որ այսօրվա դրությամբ երկիրը մի շարք առավելություններ ունի տարածաշրջանային մասշտաբում»։

«Դա, առաջին հերթին, կրթված, ռուսալեզու, անգլալեզու ու համեմատաբար ավելի էժան աշխատուժի առկայությունն է, իրական ժամանակում գործող վճարահաշվարկային համակարգը, ինչպես նաև ֆինանսական կենտրոնի վերածվելու պատրաստակամությունը, ինչը ենթադրում է քաղաքական կամք՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու և համապատասխան իրավական դաշտ ձևավորելու համար», - պարզաբանել է Սարգսյանը։

Դիլիջան քաղաքում մայիսի 24-ին կայացած ֆինանսաբանկային առաջին  համաժողովին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական Բանկի ղեկավարությունն ու Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի խոշորագույն ներկայացուցիչները։ Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի բանկերի միությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: