477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է օրենքների իրավակիրառական պրակտիայի մոնիտորինգ իրականացնել
12:20
26 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատրաստ է օրենքների իրավակիրառական պրակտիայի մոնիտորինգ իրականացնել, մասնավորապես «Ժողովներ, հանրահավքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի կիրառման։

«Եթե, Վենետիկի հանձնաժողովի առաջարկով, Հայաստանի իշխանությունները որոշեն մեր ինստիտուտին նման լիազորություններ վերապահել, ապա մենք պատրաստ ենք իրականացնել նման գործունեություն», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հարությունյանի խոքերով, Վենետիկի հանձնաժողովն արդեն առաջարկել է այդ լիազորությունները վերապահել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որովհետև, լինելով պետական ինստիտուտ, այն չունի իշխանական լիազորություններ։

Եվրոպացի փորձագետները առաջարկում են ընդլայնել Մարդու իրավունքնեի պաշտպանի լիազորությունները և նրան վերապահել իրավակիրառական պրակտիկայի մոնիտորինգը, մասնավորապես՝ «Ժողովներ, հանրահավքներ, երթեր ցույցեր անցկացնելու մասին» օրենքի։

«Ժողովներ, հանրահավքներ, երթեր ցույցեր անցկացնելու մասին» օրենքի բարելավման անհրաժեշտությունը ամրագրված է ԵԽԽՎ 1609-րդ բանաձևում, որն ընդունվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առնչությամբ, երբ փետրվարի 20-ից՝ Երևանի կենտրոնում, ի նշան նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի, անդադար անցկացվում էին ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք հանգեցրեցին մարտի 1-ի զանգվածային անկարգությունների։

 Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, հետխորհրդային տարածքում հիմնական խնդիրներից մեկը ոչ այնքան օրենքի  բուն տեքստերն են, որոնք քիչ թե շատ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, որքան դրանց կիրառման պրակտիկան։

«Վենետիկի հանձնաժողովը, որը հետխորհրդային երկրների հետ աշխատանքի փորձ ունի, սահմանել է սկբունք, համաձայն որի անհրաժեշտ է օրենքների իրավակիրառական պրակտիկայի մոնիտորինգ անցկացնել, քանի որ միայն օրենքի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանելը բավարար չէ»,- ասաց նա։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: